Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հայտարարությունը
ԱՄՆ-ն չափազանց անհանգստացած է ադրբեջանական և հայկական զորքերի շփման գծում իրավիճակի վերջին սրմամբ: Այս մասին «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դերեկ Խոգանը:
Խոգանը ափսոսանք է հայտնել երկու կողմերի կորուստների կապակցությամբ, ինչպես նաև ընդգծել է լարվածության վերացման կարևորությունը: Նա նշել է, որ երկու կողմերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ պետք է աշխատեն այդ լարվածությունն անհապաղ վերացնելու ուղղությամբ:
Հիշեցնենք` Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել էր, որ հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերի պահպանության տեղամասերի մարտական հենակետերի ուղղությամբ:
Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ երկու դեպքում էլ` հետ է շպրտվել ելման դիրքեր:
Գործողության արդյունքում զոհվել են ՊԲ երեք զինծառայողներ:
Հարձակման ենթարկված տեղանքները լրիվությամբ գտնվում են ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության տակ:Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում, հակառակորդից առգրավվել են մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում