Ադրբեջանը քիչ առաջ դարձյալ դիվերսիայի փորձ է արել ու հետ շպրտվել
Օգոստոսի 2-ին, ժամը՝ 23:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ասկերանի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձը:
ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության՝ հակառակորդը ետ է շպրտվել իր ելման դիրքերը՝ մարտադաշտում թողնելով մեկ սպանված ասկյար:
Դեպքի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են: