Բերձորից ավելի քան 100 կամավոր դիրքերում է. Արցախի վարչապետի մամուլի խոսնակ
Բերձորից ավելի քան 100 հոգանոց կամավորների մի խումբ է մեկնել դիրքեր: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը:
Նա երեկ խոսել է խմբի ղեկավարի՝ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ա. Մխիթարյանի հետ, ով տեղեկացրել է, որ արդեն դիրքերի մոտ են:
«Թեև ռազմական առումով դրա կարիքը չկա, բայց բարոյահոգեբանական տեսանկյունից շատ էլ լավ քայլ են արել բերձորցիները: Եվ զինվորը կզգա հասարակության հոգեբանական աջակցությունը, և բոլորս (այդ թվում՝ հակառակորդը) ևս մեկ անգամ կհամոզվենք, որ Արցախում խուճապի փոխարեն մարտական ոգի է տիրում»,- գրել է Արտակ Բեգլարյանը:
Կարդացեք նաև՝
ԼՂՀ ՊՆ. Վերջին օրերին ադրբեջանական բանակը հակամարտ զորքերի շփման գծում տվել է առնվազն 25 զոհ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները