Փաստաբան Արշավիր Խալափյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է փաստաբան Արշավիր Խալափյանը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Փաստաբանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (Առևտրային կաշառք) 3-րդ մասով (առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողի, արբիտրի, այդ թվում՝ օտարերկրյա պետության՝ արբիտրաժի մասին օրենսդրությանը համապատասխան՝ գործառույթներ իրականացնող արբիտրի, աուդիտորի կամ փաստաբանի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ ապօրինաբար այդ անձանց կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իրենց կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարելու կամ չկատարելու համար՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) հարուցված քրեական գործի շրջանակներում:
Նախորդող հրապարակումներ՝
Սենսացիոն ձայնագրության հետքերով. Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
Մեր խոսակցության ձայնագրությունը մոնտաժված է. Փաստաբանը` սենսացիոն ձայնագրության մասին
«Որ քեզ էս փողը տամ, էգուց մի հատ նորից գնաս բողոքես, բա հետո ես ի՞նչ եմ անելու». Փաստաբանը կաշա՞ռք է պահանջում (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները