ԿԳՆ. Անհնար է, որ անբավարար գնահատական ստացածերին բուհից կանչած լինեն սովորելու
Լուրեր են շրջանառվում, որ որոշ բուհերում ցածր գնահատականների պատճառով համալրում չի եղել և անբավարար գնահատական ստացած դիմորդներին բուհից զանգել են ու կանչել սովորելու վճարովի տեղերում:Ճշտելու համար Panorama.am-ը կապ հաստատեց ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանի հետ, ով կտրականապես հերքեց:
«Ո՞նց կարող է այդպիսի բան լինել, եթե թափուր տեղերի մրցույթի երկրորդ փուլն ավարտվել է հուլիսի 25-ին: Գուցե կա թյուրմացություն, քանի որ, եթե չեմ սխալվում, օգոստոսի 10-ից սկսվում է հեռակայի գործերի ընդունելությունը: Գուցե բուհերից տեղեկացրել են, որ դրական բալերը կարող են պահել հեռակա ընդունվելու համար»,- ասաց նա:
Հարցին՝ հնարավոր է, որ անբավարար ստացած դիմորդին բուհում համալրում չլինելու պատճառով հրավիրեն ուսանելու, Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Ոչ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա