Վրաստանի Նախագահ. Հայաստանը և Ադրբեջանը ընդհանուր լեզու կգտնեն և համաձայնության կգան
«Վրաստանի իշխանությունները վստահ են, որ Հայաստանը և Ադրբեջանը ընդհանուր լեզու կգտնեն և համաձայնության կգան»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերը: Հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը:
«Վրաստանի իշխանությունները անհանգստացած են մեր երկու եղբայրական երկրների միջև ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Ես ուզում եմ միանալ տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված կոչերին: Դա մեծ նշանակություն ունի ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար», - հայտարարել է Մարգվելաշվիլին:
«Տարածաշրջանում կայունությունը անհրաժեշտ է մեզ բոլորիս: Երկու երկրների միջև երկխոսությունը պետք է շարունակվի, և ես վստահ եմ, որ նրանք ընդհանուր լեզու կգտնեն», - ընդգծել է Վրաստանի նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան