Մովսես Հակոբյան. Եթե սահմանի փոփոխություն տեղի ունենա, ապա դա կլինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաշվին
«Անգրագետ, չհաշվարկող մարդն ամեն ինչի ունակ է»,- Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրականացրած դիվերսիոն հարձակումներին, նման գնահատական տվեց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
«Եվ դա մեզ որևէ մտավախություն չի պատճառում: Բայց բոլոր դեպքերում անիմաստ կորուստներ են լինելու: Կարծում եմ վերջին օրերին ադրբեջանական հասարակությունը պետք է հասկանա, թե իրենց ղեկավարության ցանկացած արկածախնդրություն ինչի է բերելու: Ընդամենը կորուստների քանակներն է ավելանալու, իսկ մեր սահմանների փոփոխություն տեղի չի ունենա, եթե փոփոխություն տեղի ունենա, ապա դա կլինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաշվին»,-ասաց Մ. Հակոբյանը:
ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի խոսքով, վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացրած հարձակումները որաշակի օգնություն էր ԼՂՀ պաշտպանության բանակի համար, «որպեսզի մենք բացահայտենք հակառակորդի մտահղացումը, ինչխպիսի գործողությունների են պատրաստ և կարող են անել, հնարավորություն տվեց ստուգել մեր զինծառայողների պատրաստվախությունն ու պատրաստականությունը»:
«Բոլոր դեպքերում այս գործողությունները բանակի վրա, որպես զինվորական եմ ասում, բավակնին դրական արդյունք են տվել, այսօր ՊԲ զինծառայողների ոգին շատ բարձր է, երբևիցե այդ աստիճանի չի եղել, և առաջին գծում կանգնած ցանկացած զինվոր պատրաստ է սխրագործություն գործելու և հերոսանալու»,-ասաց Մ. Հակոբյանը, ցավով նշելով, որ հայկական կողմն էլ կորուստներ է ունեցել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան