Պաշտպանության բանակի շարքերում զոհ է գրանցվել
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում այսօր դիպուկահար կրակից զոհվել է ԼՂՀ ՊԲ պայմանագրային զինծառայող: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է թողել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«ԼՂՀ ՊԲ տեղեկությունների համաձայն՝ այսօր հակառակորդի դիպուկահար կրակից ԼՂՀ հյուսիսային սահմաններին տեղակայված դիրքերից մեկում զոհվել է կ-ստ Արամ Մկրտիչի Գրիգորյանը, ծնված 1971թ: ՊՆ-ը կիսում է ծանր կորստյան վիշտը, հավերժ փառք մեր դիրքապահներին»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա