Փանջիկաձե. Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը պետք չէ աշխարհին
«Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը պետք չէ ոչ միայն մեր տարածաշրջանին, այլև ամբողջ աշխարհին»,- հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկաձեն՝ հույս հայտնելով, որ երկրների միջև սրված հակամարտությունը շուտափույթ կկարգավորվի:
«Մենք մեծ անհագստությամբ հետևում ենք իրադարձություններին, որոնք ծավալվում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև, և որոնք, ես լիովին համաձայն եմ, պետք չեն ոչ միայն մեր տարածաշրջանին, այլև՝ ողջ աշխարհին: Այս պահին ոչ ոքի հարկավոր չէ լարվածության ևս մի օջախ, բռնկված ևս մեկ հակամարտություն»,-ասել է Վրաստանի ԱԳ նախարարը:
Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ, Փանջիկաձեն հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կկարողանան իրավիճակից դուրս գալու ուղիներ գտնել:
«Ինչքան գիտեմ, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում արդեն նախատեսված է, ինչը հույս է տալիս, որ հակամարտությունը կկարգավորվի»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան