Սաակշվիլիի պաշտպանները բողոքարկել են դատարանի որոշումը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակշվիլիի, արդարադատության ու պաշտպանության նախկին նախարարների պաշտպանները դիմել են Թբիլիսիի վերաքննիչ դատարան:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանն օրերս հանրապետության գլխավոր դատախազի պահանջով հեռակա կարգով ձերբակալել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակշվիլիին: Սաակշվիլիին մեղադրում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Թբիլիսիի դատարանը հեռակա կարգով ձերբակալել էր նաև Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ադեիշվելիին ու պաշտպանության նախկին նախարարին Դավիդ Կեզերաշվիլուն, ովքեր մեղադրվում էին նույն բանի համար, ինչ Սահակշվիլին: Փաստաբանները մտադիր են դատարանի որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարանում:
«Ուտրո. ռու»-ի փոխանցմամբ, փաստաբանները նշել են, թե մեղադրանքը հաստատվել է առանց ապացույցների առկայության, այն որակել են քաղաքական պատվեր՝ նախկին նախագահի դեմ:
Վրաստանի նախկին նախագահը մեղադրվում է 2007-ի նոյեմբերի 7-ին խաղաղ հանրահավաքը ցրելու, գործարար Արկադի Պատարկացիշվիլիի գույքին տիրանալու ու այլ ապօրինի գործողություններ կատարելու մեջ:
Հուլիսի 28-ին Սահակշվիլին կանչվել էր հարցաքննության, սակայն այդպես էլ նա չի եկել՝ հայտարարելով իրեն հետապնդում են քաղաքական մոտիվներով: Այս պահին Սահակշվիլին ապրում է ԱՄՆ-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում