Սոչիում օգոստոսի 8-9-ը կկայանա՞ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը նախատեսված է օգոստոսի 8-9-ը, այս մասին հայտնում են ռուսական լրատվականները: Հանդիպումը տեղի է ունենալու ռուսական կողմի միջնորդությամբ:
Հաղորդվում է, որ հանդիպման քննարկումների գլխավոր թեման լինելու է շփման գծում լարվածության կտրուկ բարձրացումը և մարդկային նշանակալի կորուստները:
Հիշեցնենք, որ երկու երկրների նախագահների վերջին հանդիպումը կայացել էր 2013թ-ի նոյեմբերի 19-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Այդ հանդիպման արդյունքները Սերժ Սարգսյանի կողմից նորմալ էին գնահատվել, և կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել շարունակել հանդիպումները: