Իրավիճակը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից. Ս.Օհանյանը` ԱԺ խորհրդարանականներին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԱԺ փոխնախագահների և խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է Ադրբեջանի կողմից կատարվող դիվերսիոն գործողությունների մասին և վստահեցրել, որ իրավիճակը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից:
ԱԺ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ ԱԺ փոխնախագահները և խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, անթույլատրելի համարելով Ադրբեջանի մոտեցումը, արտահայտել իրենց միասնական դիրքորոշումը, ինչպես նաև կարևորել հասարակության և քաղաքական բոլոր ուժերի կողմից հայոց բանակին նեցուկ լինելու անհրաժեշտությունը:
Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները` Վահրամ Բաղդասարյանը, Ստեփան Մարգարյանը, Լևոն Զուրաբյանը, Հեղինե Բիշարյանը, Արմեն Ռուստամյանը, Ռուբիկ Հակոբյանը, հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան