«Արոտավայրերի բարելավման ծրագիրը նպաստել է ֆերմերների եկամուտների ավելացմանը»
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի ներկայացուցիչներին: Հանդիպման նպատակն է եղել իրականացվող ծրագրի ընթացքի դիտարկումների արդյունքներին ու նոր ծրագրի թիրախային առաջարկներին ծանոթանալը: Այս մասին հաղորդում է գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Բարձր եմ գնահատում Համաշխարհային բանկի՝ ոլորտին ցուցաբերվող աջակցությունը, մասնավորապես, արոտավայրերի բարելավման առաջին ծրագրի շրջանակներում, ինչը նպաստել է հանրապետությունում անասնագլխաքանակի աճին և ֆերմերների եկամուտների ավելացմանը: Հույս ունեմ, որ երկրորդ ծրագիրը ևս արդյունավետ կլինի և կապահովի շղթայի ամբողջականությունը »,- ողջունելով հյուրերին նշել է նախարարը:
Ծրագրի զարգացման մասնագետ և թիմի ղեկավար Նիկոլաս Ահուիսուսին տեղեկացրել է նախարարին, որ դրական միտումները կայուն նախադրյալներ են ապահովում «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիրն իրականացնելու համար: Նա նաև նշել է, որ Բեքզոդ Շամսիևը հանդիսանալու է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի համակարգողը:
Երկրորդ ծրագրիրը կընդգրկի հետևյալ բաղադրիչները՝ նոր համայնքների ներգրավում, զարգացման արժեշղթայի բոլոր օղակների հստակեցում, ինչպես նաև աջակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գործում:
Նախարարը գոհունակություն է հայտնել նոր ծրագրի մեկնարկի առթիվ և ներկայացրել է առաջարկներ, որոնք ցանկալի կլիներ ընդգրկել ծրագրում:
«Հանրապետությունում զգալիորեն ավելացել է գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը և ստեղծվել են մսի և մսամթերքի արտահանման իրատեսական նախադրյալներ, անհրաժեշտ է ծրագրի միջոցներով կառուցել մի քանի սպանդանոց, կաթի վերամշակման արտադրամասեր, կերարտադրության բարձր մակարդակ ապահովելու և կերային բազան ավելացնելու համար ձեռք բերել հացահատիկահավաք կոմբայններ, ինչպես նաև վերամշակող արդյունաբերության բնագավառում ներդնել նոր տեխնոլոգիաներ»,- նշել է նախարարը:
ՀԲ-ի ներկայացուցիչների թվում են եղել նաև Բանկի կայուն ռազմավարության դեպարտամենտի գյուղատնտեսության արտադրության տնտեսագետ Բեքզոդ Շամսիևին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Արուսյակ Ալավերդյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին