Ավետ Ադոնցը նշանակվել է Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ավետ Ադոնցն ազատել Բելգիայի Թագավորությունում և, համատեղության կարգով, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի և Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի պարտականություններից: Այս մասին հաղորդում է Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Ավետ Ադոնցին ազատել Բելգիայի Թագավորությունում և, համատեղության կարգով, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի և Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի պարտականություններից»,-ասված է հրամանագրում:
ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Ավետ Ադոնցը նշանակվել է Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Ավետ Ադոնցին նշանակել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)»,-ասված է հրամանագրում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան