Վրաստան-ԵՄ առանց վիզայի ռեժիմը կգործի երկու տարուց
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին կարծիք է հայտնել, որ ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմը կգործի երկու տարուց:
«Գռուզիա Օնլայն»-ի հաղորդմամբ, պատասխանելով հարցին, թե արդյոք դա չի բերի արտագաղթի տեմպերի ավելացմանը, Վրաստանի վարչապետը նշել է, որ չի պատկերացնում, թե ինչու երիտասարդ տաղանդավոր մարդը պետք է մեկնի արտերկիր, եթե նա հեռանկար ունի իրեն սպառելու հայրենիքում.
«Մենք կարծում ենք, որ երկու տարուց կունենանք ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմ: Մարդիկ մեկնում են արտերկիր, երբ չունեն հեռանկար հայրենիքում: Իսկ եթե մենք ստեղծենք այստեղ լավ պայմաններ, որոնց պարագայում մարդիկ կարող են իրենց սպառել, մենք նման խնդրի առաջ չենք կանգնի: Իհարկե, ինչ-որ մասը հաստատ կմեկնի երկրից, բայց դա կլինի անկախ նրանից` կա՞ վիզային ռեժիմ, թե՞ չկա»,- հայտարարել է վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան