Սահմանների պաշտպանության հարցում Հայաստանը հույսը պետք դնի բացառապես իր վրա. «Հրապարակ»
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ մենք մեր հույսը բացառապես մեզ վրա պիտի դնենք ու չպիտի ուրիշներից օգնություն ակնկալենք: Ռուսաստանը, ըստ նրա, իր պարտավորությունները մեծ մասով կատարում է, մնացածը Հայաստանի գործն է, քանի որ եթե ուժեղ կլինես, ապա կկանգնեն կողքիդ։
«Ռուսաստանի հարցը պիտի գնահատենք այս կոնտեքստի մեջ։ Եթե նա Արաքսի սահմանը պահում է Թուրքիայի դեմ և պահում է չէ՞։ Հիմա գոհ եղեք, որ նա իր ստրատեգիական պարտավորությունները Հայաստանի հանդեպ կատարում է, եթե դա չլինի մեզ համար շատ վատ կլինի»,– «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է նա։