Հղիության արհեստական ընդհատման կանխարգելմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ կլինեն
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր այցելել է Երևանի «Արամյանց» բժշկական կենտրոն (նախկին Թիվ 3 կլինիկական հիվանդանոց):
Կենտրոնի ղեկավար Սամվել Հարությունյանի ուղեկցությամբ նա շրջել է հիվանդանոցի բաժանմունքներով, ծանոթացել շենքային և նյութատեխնիկական պայմաններին, տեղեկացնում է ԱՆ լրատվական ծառայությունը:
Նախարարնն ուշադրություն է դարձրել հատկապես վերակենդանացման բաժանմունքի հագեցվածությանն ու ծառայությունների կազմակերպմանը։
Նա կենտրոնի ղեկավարությանը և մասնագետներին առաջարկել է քայլեր ձեռնարկել ուրոլոգիական բաժանմունքը զարգացնելու ուղղությամբ:
Նախարարը նաև զրուցել է մանկաբարձ - գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, մանկաբարձության և գինեկոլոգիայի ուլտրաձայնային ախտորոշման մասնագետ, պրոֆեսոր Կարինե Թոխունցի հետ՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման կանխարգելմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ կատարելու գործում հետագա համագործակցության և անելիքների մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա