Պավել Ֆելգենհաուեր. Նախագահների հանդիպումը միտված կլինի լարվածության թուլացմանը

Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում գրանցված միջադեպերի, Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականության և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների Սոչիում կայանալիք հանդիպման վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերի հետ:

-Պարոն Ֆելգենհաուեր, ինչպես եք գնահատում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից բլից-կրիգի իրականացման հնարավորությունը և Ադրբեջանի ներուժը այդպիսի գործողություն իրականացնելու համար:

-Այդտեղ 20 տարի ոչ ոք չի պատերազմել և մի քիչ բարդ է գնահատել իրավիճակը: Դա նույն է, ինչ գնահատել Գերմանիա-Բրազիլիա ֆուտբոլային հանդիպումը, երբ միշտ էլ առկա է որոշակի անորոշություն: Բլից-կրիգը ենթադրում է կողմերից մեկի որակական գերազանցությունը հակառակորդի նկատմամբ, սակայն դա այս դեպքում առկա չէ, չնայած որևէ բան բացառել հնարավոր չէ: 1992թ.-ին ընկավ Շահումյանը, երբ հարձակվում էր ադրբեջանական կողմը, չնայած հիմնական հարձակվողները նրանք չէին, այլ մենք` խորհրդային, ռուսական զորքերը: Բլից-կրիգը ենթադրում է, որ հակամարտող կողմերից մեկի զինված ուժերը արագ կկազմաքանդվեն, սակայն ես չեմ հավատում, որ դա տեղի կունենա: Ես չեմ կարծում, որ հայկական զինված ուժերը մի քանի օրում կկազմաքանդվեն և փախուստի կդիմեն:

-Հաշվի առնելով բոլոր գործոնները, Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում ում շանսերն են ավելի մեծ հասնելու հաջողության:

-Երկու կողմերն էլ ազդում են միմյանց վրա և ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծ է, քանի որ կողմերը իրավիճակը մինչև վերջ չեն վերահսկում: Պաշտոնական Երևանը և Բաքուն հայտարարում են, որ չեն վախենում պատերազմից:

Բավականին բարդ է ասել, թե ով կարող է հաղթանակ տանել պատերազմում: Վերջին շրջանում Ադրբեջանը արդիականացրել է իր զինված ուժերը, սակայն հարց է, թե ինչ արդյունավետությամբ են նրանք դա իրականացրել և ինչքանով նրանք կարող են այդ նոր զենքերը օգտագործել:

Ադրբեջանը իսրայելցիների օգնությամբ արդիականացրել է տանկերը, նույնը ժամանակին արել էին վրացիները, սակայն Ռուսաստանի հետ պատերազմում դա նրանց այնքան էլ չօգնեց: Օրինակ, Իսրայելը, ԱՄՆ-ը փորձում են պատերազմել գիշերը կամ վատ եղանակին:

Իսկ խորհրդային զորքերը, այժմ նաև հայկական զորքերը պատրատսվում են պատերազմ վարելու ցերեկը: Իսրայելի և ԱՄՆ-ի համար միևնույն է, թե երբ պատերազմեն` գիշերը, ցերեկը, կամ վատ եղանակին, քանի որ ավելի լավ է պատերազմ սկսել այն ժամանակ, երբ հակառակորդը պատրաստ չէ:

Թե ինչքանով Ադրբեջանին կհաջողվի գիշերային մարտեր վարել դա այլ հարց է, չնայած նրանք արդիականացրել են իրենց տանկերը Իսրայելի օգնությամբ: Պետք է հաշվի առնել, թե ինչքանով են պատրաստ նրանց զորքերը, հրամանատարները այդպիսի գիշերային մարտեր վարելու: Ադրբեջանը առավելություն ունի որոշակի նոր զինատեսակներում, որոնք հայերը չունեն, սակայն ինչքանով նրանք դա կարող են օգտագործել հայերի դեմ և դա ինտեգրել, օգտագործել ռազմի դաշտում, օրինակ GPS համակարգերը և այլն, բարդ է ասել: Եթե նրանք չկարողանան օգտագործել այդ GPS համակարգերը՝կրակը ուղղորդելու համար, ապա անօդաչուները հնարավոր չէ արդյունավետ օգտագործել:

Վերջին շրջանում գրանցված զինված բախումները հայ-ադրբեջանական սահմանին տարբերվում են լայնամաշտաբ զինված գործողություններից և դրանից դատելով բավականին բարդ է գնահատել ադրբեջանական բանակի մարտունակությունը: Դիվերսիոն-հետախուզական գործողությունները տարբերվում են լայնամաշտաբ պատերազմական գործողություններից:

-Ինչպես եք գնահատում ԼՂՀ Պաշտպանական բանակի մարտունակությունը:

-Ասում են, որ այդ բանակը բավականին մարտունակ է, սակայն նրանք իրական ռազմական գործողություններին մասնակցել են 20 տարի առաջ: ԼՂՀ-ի բանակը մի քիչ հնաոճ է, քանի որ այն ստեղծվել է ինչպես ԽՍՀՄ-ի բանակի կրկնօրինակ և այն շարունակում է այդպիսի խորհրդային էլ մնալ: Չնայած լավ խորհրդայինը շատ ավելի լավն է, քան թե վատ արդիականը:

-Ձեր կարծիքով, հնարավոր է արդյոք հանգուցալուծել ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ, բանակցային ճանապարհով:

-Իհարկե հնարավոր է, սակայն այս պարագայում ամեն ինչ չէ, որ կախված է մեկ կողմից: Հնարավոր է սակայն ստեղծվի այնպիսի իրավիճակ, դեպքերի այնպիսի շղթա, որը վերաճի լայնամաշտաբ ռազմական գործողությունների: Քանի որ կողմերից և ոչ մեկը չի վախենում ռազմական գործողությունների վերսկսումից, ապա ռազմական գործողությունները կարող են վերսկսվել կառավարվող էսկալացիայի միջոցով: Այժմ իրավիճակը Ուկրաինայում այնպիսի է, որ Ռուսաստանը ժամանակ և ռեսուրս չունի Անդրկովկասի համար: Հնարավոր է, Բաքվում որոշել են ինչ-որ բանի հասնել, քանի դեռ Ռուսաստանի հնարավորությունները սահմանափակված են:

-Օգոստոսին նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում: Ինչ կարելի է ակնկալել այդ հանդիպումից:

-Նախագահների հանդիպումը միտված կլինի լարվածության թուլացմանը: Դժվար է այդ հանդիպումից ակնկալել արմատական որոշումներ և դժվար թե այնտեղ քննարկվի Ղարաբաղում ռուսական խաղաղապահների հայտնվելու հնարավորությունը: Ռուսաստանը այդքան շատ խաղաղապահ դժվար թե գտնի, բացի այդ, Ադրբեջանին պետք չեն ռուսաստանցի խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, քանի որ դա կնշանակի զորքերի շփման գծում իրավիճակի սառեցում, իսկ այսօրվա պայմաններում դա Բաքվին ձեռք չի տալիս:

Դեռևս 1994-1995թթ.-ին Ռուսաստանը շատ էր ցանկանում Լեռնային Ղարաբաղում տեղակայել խաղաղապահներ, սակայն դա տեղի չունեցավ: Այս պահին հարցի քաղաքական լուծման հնարավորությունները կամ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը գրեթե անհնարին է: Մոտակա ժամանակներս արմատական փոփոխություններ սպասել Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ պետք չէ, իսկ նախագահների հանդիպումը կարող է միայն թուլացնել առկա լարվածությունը շփման գծում:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}