«Ռիո-2016»-ի կազմկոմիտեն հրապարակել է ստուգողական մրցումների ժամանակացույցը
Միջազգային օլիմպիական կոմիտեի համակարգող հանձնաժողովը բազմիցս եղել է «Ռիո-2016»-ի մարզական կառույցներում և շինարարական աշխատանքների դանդաղ ընթացքի համար դժգոհել է: ՄՕԿ-ում նույնիսկ խոսվել է օլիմպիական մարզահանդեսն այլ երկիր տեղափոխելու մասին:
Իսկ այդ ընթացքում Բրազիլիայում հաջողությամբ անցկացվեց աշխարհի ֆուտբոլի հերթական առաջնությունը, որի արձագանքները դեռ չեն լռել: Ու մինչ մասնագետներն ու ֆուտբոլասերները շարունակում են քննարկումները, «Ռիո-2016»-ի կազմկոմիտեի պաշտոնական կայքում արդեն տեղադրվել է կայանալիք նախաօլիմպիական միջազգային ստուգողական մրցումների ժամանակացույցը:
45 մարզաձևում իրենց ունակությունները կդրսևորեն 8400 մարզիկներ:
Առաջին փորձամրցումը կանցկացվի հենց այս տարի (2014 թ.): «Մարինա դա Գլորիա» ծովածոցում կմրցեն 300 առագաստանավորդներ, որոնցից 23-ը օլիմպիական խաղերի մեդալակիր են: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում