Սաակաշվիլիին նոր մեղադրանք է առաջադրվել
Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին պաշտոնեական լիազորությունները գերազանցելու նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվում: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Խոսքը 2005 թվականին պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծը կազմակերպելու մասին է: Դատախազությունում կարծում են, որ Սաակաշվիլին է կարգադրել հաշվեհարդար տեսնել Գելաշվիլիի հետ այն բանից հետո, երբ խորհրդարանականը նախագահին քննադատող հոդված էր հրապարակել:
Սաակաշվիլիի դեմ արդեն իսկ քրեական գործ է հարուցված: Քննության վարկածով, նա կապ ունի 2007-ի նոյեմբերի 7-ին Թբիլիսիում ցուցարարներին ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության վրա հարձակման և հանգուցյալ օլիգարխ Պատարկացիշվիլիի ունեցվածքը յուրացնելու հետ:
Այս գործում ներգրավված են նաև Վանո Մերաբիշվիլին, նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին, պաշտպանության նախկին փոխնախարար Կեզերաշվիլին, Թբիլիսիի նախկին քաղաքապետ Ուգուլավան:
Սաակաշվիլին Վրաստանից հեռացել է 2013-ի նոյեմբերին և դրանից հետո մինչ օրս ոչ մի անգամ չի եղել իր հայրենիքում: Հիմնականում բնակվում է ԱՄՆ-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում