Հասարակություն 10:05 05/08/2014

Ծմակահող. արևն այս գյուղի վրա է բարձրանում և այս գյուղի վրա էլ՝ մայր մտնում

Հեղինակ` Մարի Թարյան

«Արևը մեր գյուղի վրա է բարձրանում ու մեր գյուղի վրա էլ՝ մայր մտնում»,- համայնքի երիտասարդ ղեկավարը հպարտանում է իր գյուղի դիրքով ու ոգևորությամբ պատմում մեծ ճանապարհ անցած գյուղի պատմությունն ու զարգացման իր ծրագրերը:

Ծմակահող: Արցախ, Մարտակերտի շրջան: Վաճառ գետի աջ ափին՝ 850 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 900 հեկտար։ Գյուղացիների զբաղմունքը՝ բուսաբուծություն և անասնապահություն: 30 երիտասարդներն աշխատում են գյուղապետարանում, դպրոցում կամ մոտակա զորամասերում:

Գյուղում ապրող ընտանիքների թիվը՝ 260: Ունի 9-մյա դպրոց՝ 26 աշակերտով, ակումբ, բուժկետ։ Գյուղում կա երեք եկեղեցի՝ Ս. Ստեփանոս (XII-րդ դար), Մանքա, Անկնունք:

Ծմակահողը ստեղծել  են հայտնի Վաճառ գյուղաքաղաքի բնակիչները։ Գյուղաքաղաքը վաճառաշահ կենտրոն է եղել և զարգացել է Հասան-Ջալալյանների օրոք (XIII-րդ դար)։ Նվաճողները ավերել են գյուղաքաղաքը, իսկ բնակիչները տեղափոխվել են Վաճառ գետի աջ ափը, հատել անտառը (ծմակը) և հիմնել Ծմակահողը։

Գյուղն ապրեցնելու ծրագրերը

Համայանքի ղեկավար Սևակ Հակոբյանի հետ մեր զրույցը Սուրբ Ստեփանոս եկեղեցու բակում է, որտեղից երևում է ողջ գյուղը: Ժամանակին Մետաքսի ճանապարհի որոշ հատվածում ապրած իր նախնիների գյուղաքաղաքի ու իրենց բնակավայրի ստեղծման 200-ամյա պատմությունից հետո գյուղապետը նույն ոգևորությամբ է պատմում գյուղը ապրեցնելու իր ծրագրերը, որոնք քիչ չեն:

Գյուղում այժմ կառուցվում է մուրաբայի արտադրամաս և ալրաղաց: Ծրագիրը նախաձեռնել է «Ծմակահող բարեգործական հիմնադրամը» և արդեն պայմանավորվածություն կա «Հայ Մեդ» ֆրանսիական կազմակերպության հետ. աշխատանքները մեկնարկել են:

Սևակ Հակոբյանի խոսքով, արտադրամասի ստեղծումը երկար ժամանակ է պահանջում, մեկ տարվա ընթացում նախատեսվում է շենքի կառուցումը, հետագայում ձեռք կբերվեն անհրաժեշտ սպասքավորումները:

«Արտադրամասը փոքր է լինելու, աշխատելու է Խաչենի ենթաշրջանի անտառների բերքով: Նախատեսում ենք արտադրել ընկյուզի, մոշի մուրաբաներ»,- ասում է նա:

Ալրաղացը նույն տարածքում է լինելու. «Ծննդով Ծմակահողից մեկը նվիրել է ալրաղացը, մնում է շենքը կառուցվի»:

Գյուղապետի խոսքով, ալյուրի արտադրման համար օգտագործելու են իրենց գյուղի և ողջ Խաչենի ենթարշանի բերքը. «Մեր գյուղն ունի 98 հա վարելահող, որից 93-ը սեփականաշնորհված է, մնացածը` վարձակալությամբ տրամադրված: Բայց մեր ծրագիրը միայն Ծմակահողով չի սահմանափակվելու, նախատեսվում է ներգրավել նաև Խաչենի ենթաշրջանը»:

Ըստ Սևակ Հակոբյանի, արտադրամասն ու ալրաղացը միասին կունենան մոտ 20 աշխատող:

Գյուղի խնդիրները

Ծմակահողում առաջնային խնդիրը խմելու ջրի հարցն է: Ջրատար խողովակները, ինչպես նշում է գյուղապետը, 1968թ-ից մնացած ժառանգություն են, վաղուց մաշվել են:

Հարցը կառավարության կապիտալ ծրագրերում է, Սևակ Հակոբյանը հույս է հայտնում, որ առաջիկայում մասնավոր սեկտորի ու պետության աջակցությամբ հնարավոր կլինի կառուցել խողովակները: Ըստ վարչապետի հետ նախնական պայմանավորվածության, ջրագիծը կկառուցվի 50-50 մասնաբաժնով:

Մյուսը բուժկետի շենքի խնդիրն է: Առաջին օգնություն տրամադրում են, բայց լուրջ խնդրի դեպքում հիվանդին ստիպված են լինում տեղափոխել քաղաք:

«Տեղում ոչինչ չի կազմակերպում, ընդամենը ճնշման ապարատ, ջերմաչափ և առաջին բուժօգնության մի քանի պարագա ունենք»,- ասում է Սևակ Հակոբյանը:

Կոմունիկացիաների խնդիր Ծմակահողը չունի, միայն ճանապարհն է վերանորոգման անհրաժեշտություն զգում: 2012-ին Շեն Ֆրանսիա բարեգործական կազմակերպության շնորհիվ գյուղի ճանապարհի մի ամսը խճապատվել է և կառուցվել է Սուրբ Ստեփանոս եկեղի տանող նոր, մոտ 500 մետր երկարությամբ ճանապարհը:

«Գյուղը բարձրադիր է, այդ պատճառով շատ է տուժում սելավներից: Ճանապարհն այսօր կրկին բարեկարգման կարիք ունի: Կա նաև գյուղի սար տանող ճանապարհի բարեկարգման հարցը, որը կառավարության կապիտալ ներդրումային ծրագրով լուծվելու է: Արդեն մոտ 5 կմ ճանապարհահատվածը փորձում ենք կրկին վերաբացել, դա մեծ նշանակություն կունենա գյուղատնտեսության զարգացման համար, այնտեղ մոտ 150-ից ավելի հեկտար հողատարածք կա»,- պատմում է համայնքի ղեկավարը:

Պետության անելիքները

Սևակ Հակոբյանն իր գյուղի զարգացման ծրագրերի ու խնդիրների մասին խոսելիս նաև պետության անելիքներին է անդրադառնում ու մի քանի դիտարկումներ ներկայացնում:

Գյուղապետը կարծում է, որ պետությունը գյուղական կյանքն աշխուժացնելու համար պետք է վարկերի նոր մոդել մշակի: Վարկերը տրամադրվեն երկար ժամկետով և վերցնելուց հետո, ծրագրի հաջողություն ունենալու դեպքում, որոշ չափով սուբսիդավորվի:

«Գյուղը ներդրումների, լրացուցիչ աշխատատեղերի կարիք ունի, հողագործն այսօր նաև տեխնիկայի խնդիր ունի, որի համար հաճախ բերքի անիմաստ կորուստ է ունենում: Գյուղական վայրերում ապահովագրվում են ավտոմեքենաներ, որոնք չեն գտնվում ռիսկային գոտում, դրա փոխարեն կարելի է ապահովագրել գյուղատնտեսությունը: Պետք է մշակել փաթեթային տարբերակ և ամեն մի խոշոր ապահովագրական ընկերության մի հատված տրամադրվի գյուղատնտեսության ապահովագրության համար, որ գյուղացին վստահ լինի՝ իր աշխատանքը ջուրը չի լցվի»,- ասում է նա:

Երիտասարդներին գյուղում պահելու մասին

Ծնելիության մակարդակը Ծմակահողում ցածր է, այս տարի 4 մահ է եղել գյուղում և ոչ մի ծնունդ: Մինչ տարեվերջ ընդամենը 2 ծնունդ են սպասում:

Ծնելիության մակարդակը գյուղում ցածր է, քանի որ, ըստ Սևակ Հակոբյանի, երիտասարդները չեն ամուսնանում. «Այսօր գյուղում ունենք 37 տարեկան երիտասարդ, ով չի ամուսնանում, և դա միայն Ծմակահողին չի վերաբերում: Սպասում են ինչ-որ մի բանի: Զբաղվածությունը դրա համար պատճառ չէ, մեր գյուղում չկա երիտասարդ, որը չի աշխատում, այլ հարց է, թե որքան աշխատավարձ են ստանում: Միգուցե, կայունություն չեն տեսնում կամ նորաձև չէ շուտ ամուսնանալը»:

Մյուս կողմից, գյուղապետի բնորոշմամբ, կա բնակարան ունենալու հարցը: Ճիշտ է, տուն ձեռք բերելու համար վարկատեսակներ կան, սակայն այսօրվա աշխատավարձով գյուղաբնակ երիտասարդը այդ վարկերից օգտվել չի կարող:

«Երիտասարդներն իրենց ապագան ավելի շատ տեսնում են քաղաքում, միգուցե հենց դա է պատճառը, որ չեն ուզում ամուսնանալ` հույս ունենալով, որ կարող է քաղաք տեղափոխվեն: Երիտասարդին գյուղում մնալու համար խթան է պետք, որը միայն հայրենասիրությամբ և գաղափարախոսությամբ չի սահմանափակվում, դա պետք է արտահայտվի նաև գումարով: Մարդը նյութկան խնդիրներ ունի, եթե երիտասարդը չի կարող իր ընտանիքը նվազագույն պայմաններով ապահովել, ապա հայրենասիրության կամ գաղափարի մասին խոսելն ավելորդ է»,- կարծիք է հայտնում նա:

Դպրոցը գյուղը պահող միակ օղակն է

Եվ վերջում Ծմակահողի ամենալուսավոր կետի մասին: Հայ ճարտարագետ, ֆիզիկոս և գյուտարար Անդրանիկ Իոսիֆյանի անունը կրող դպրոցն 9-ամյա է: Նորանշանակ տնօրենի հետ համայնքի ղեկավարը մեծ հույսեր է կապում:

«Հույս ունենք, որ համատեղ կհասնենք լավ արդյունքի: Դպրոցը գյուղը պահող միակ օղակն է, հետևաբար համատեղ աշխատանքը շատ կարևոր է»,- ասում է Սևակ Հակոբյանը:

Համայնքում մանկապարտեզ չկա, սակայն «Առաջ Արցախ» երիտասարդական-հասարակական կազմակերպության և «Ծմակահող» բարեգործական հիմնադրամի ջանքերով 2013 թվականից գործում է նախադպրոցական խումբ, որտեղ այժմ կա 7 երեխա:

Գյուղը զարգացնելու հարցում դպրոցի ողջ ներուժն օգտագործում են: Դպրոցի տարածքում տարբեր ճամբարներ են կազմակերպում:

«Քանի որ նշանավոր ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանի հայրենիքն է, ճամբարների միջոցով փորձում ենք որոշ չափով նաև տուրիստական գրավչություն առաջացնել: Պատերազմից հետո, կարծես թե, համայնքները ինչ-որ չափով մեկուսացել են, սա նաև օգնում է երիտասարդներին, կապում գյուղի հետ, ինչու չէ, հնարավոր է ներդրումների առիթ հանդիսանա»,- եզրափակում է Սևակ Հակոբյանը:

Ծմակահողի փողոցներն առաջին հայացքից դատարկ են թվում, բայց մի քիչ խորանալու դեպքում կարելի է հանդիպել միշտ ժպտերես կանանց՝ երեխաները գիրկը: Ծմակահողում հյուրերին սիրով են ընդունում, ճիշտ է՝ շատ չեն խոսում, բայց փոքրիկները միշտ պատրաստ են բանաստեղծությամբ ու երգով հիացնել հյուրերին, իհարկե, փոխարենը կոնֆետ ստանալու նախապայմանով: Իսկ այն, որ գյուղն ապրում է, շնչում, կարելի է հասկանալ միայն տների առաջ փռված այգիներից. խնամքով մշակված ու բերքից ճռռացող:

Կարդացեք նաև՝
Ծմակահողի Սուրբ Ստեփանոսը (Լուսանկարներ)



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}