Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Օգոստոսի 5-6-ին հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Օգոստոսի 7-9-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, հաղորդում է ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը: Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը ամսի 5-ին կնվազի 1-2 աստիճանով, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում՝ օգոստոսի 5-6-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վրկ, օգոստոսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: