Չինարիում թշնամու կրակոցներից չեն վախենում. «Ժամանակ»
Տավուշի մարզի սահմանամերձ Չինարիում կրակոցները բնակիչների համար արդեն սովորական բան են: «Ժամանակ»-ը երեկ զրուցել է գյուղացիների հետ, ովքեր ընդգծեցին, որ թշնամին ամենօրյա կրակոցներով փորձում է վախեցնել իրենց, որպեսզի գյուղը լքեն:
«Հակառակորդը իր ուզածին երբեք չի հասնի, մենք կառչած ենք մեր հողին, հարկ եղած դեպքում այն կպաշտպանենք, իսկ հակառակորդը դատապարտված է պարտության»,- նշել են համայնքի բնակիչները: …
Անկախ Ադրբեջանի ոտնձգություններից` գյուղացիները վստահեցնում են, որ երբեք իրենց օջախները չեն թողնի և սահմանապահ զինվորը երբեք հարակից գյուղերը դատարկված չի տեսնի::