ԵՏՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալները նվազել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրել է, որ չնայած ՀՀ իշխանությունները նախորդ տարվա սեպտեմբերից սրընթաց սլանում են Եվրասիական տնտեսական միություն, սակայն այս ընթացքում նվազել են ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալներ ԵՏՄ անդամ երկրների հետ։ Այս մասին է վկայում պաշտոնական վիճակագրությունը։
Թերթը պարզել է, որ ԵՏՄ անդամ երեք երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ առևտրաշրջանառության ծավալներն, ընդհանուր առմամբ, նվազել են 14.9 տոկոսով։ ՌԴ–ի հետ 2014թ. առաջին կիսամյակում ՀՀ առևտրաշրջանառության ծավալները կազմել են 596 մլն դոլար, ինչը 0.5 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից, Բելառուսի հետ առևտրաշրջանառությունը նվազել է ավելի մեծ տեմպերով ՝ 32.8 տոկոսով։