«Աէրոֆլոտը» հերքում է «Էբոլա» տենդով հիվանդ ուղևորների մասին լուրերը
«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը չվերթներ չի կատարում Արևմտյան Աֆրիկայի երկրներ, որտեղ «Էբոլա» տենդի համաճարակ է: Այս մասին հայտնել են ավիաընկերությունից` նշելով, որ Մոսկվայի «Շերեմետյևո» օդանավակայանում պրոֆիլակտիկ միջոցառումներ են անցկացվում աֆրիկյան երկրներից ժամանած տրանզիտային ուղևորների նկատմամբ:
«Ուտրո.ռու»-ի հաղորդմամբ` վերջին տվյալների համաձայն «Էբոլա» տենդից մահացածների թիվը մոտ է հազարի, վարակվածների թիվը շուրջ 1.5 հազար է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա