Փաստաբան Արշավիր Խալափյանն ազատ կարձակվի
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Մուրադ Հովակիմյան) նախօրեին քննվել է փաստաբան Արշավիր Խալափյանի կալանքի միջնորդության հարցը: Դատարանը որոշում է կայացրել բավարարել կալանքի միջնորդությունը, միաժամանակ կիրառելով գրավ՝ 1.000.000 դրամի չափով:Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ա. Խալափյանի փաստաբաններից Գևորգ Գյոզալյանը:
«Շատ կարևոր է, որ դատավորը դեմ գնաց դատախազությունը՝ բավարարելով կալանքի միջնորդությունը: Օրվա ընթացքում Արշավիր Խալափյանն արդան ազատ կարձակվի: Նրա հարազատները տեղեկացրեցին, որ իրենք այդ գումարը կմուծեն»,- նշեց Գ. Գյոզալյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում ձերբակալվել էր փաստաբան Արշավիր Խալափյանը: Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մասով (առևտրային կաշառք ստանալը) նախատեսված արարք կատարելու մեջ:
Փաստաբանի խոսքով, Ա. Խալափյանը մոտավորապես 5 ժամ քննվել է, որից մեկ ժամը դատարանը գտնվել է խորհրդակցական սենյակում:
«Խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետո կրկին վերսկսել են, քանի որ քննիչը կալանքի միջնորդության հիմնավորման մեջ նշել է մեկ վկայի անուն-ազգանուն ու նրա տված ցուցմունքը և այլ վկաներ: Առաջին վկայի ցուցմունքներում հակասական բաներ են եղել: Դատարանը վերսկսել է գործի քննությունը՝ խնդրելով քննիչին ներկայացնել մյուս վկաների ցուցմունքները: Քննիչը հրաժարվել է: Դատարանը կրկին հեռացել է խորհրդակցական սենյակ: Որոշում է կայացրել բավարարել կալանքի միջնորդությունը՝ միաժամանակ կիրառելով գրավ»,-մանրամասներ ներկայացրեց Գ. Գյոզալյանը:
Ըստ նրա, հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում բոլոր կալանքներն անխտիր բավարարվում են, դատարանի կայացրած որոշումը կարելի է համարել հաջողություն, սակայն իրավաբանական տեսանկյունից միանշանակ պարտություն է. «Ընդհանարպես, կարող էին չկիրառել կալանքը որպես խափանման միջոց:Այլ որպես խափանման միջոց ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը հարուցվել է մայիսին: Այդ ընթացքում կալանավորելու անհրաժեշտություն չեն տեսել: Իսկ օգոստոսին կալանավորում են, առավել ևս որ այդ ամբողջ ընթացքում, երբ Արշավիր Խալափյանին կանչել են, գնացել է, ոչ մի ձևով քննությանը չի խոչընդոտել, ոչ մի վկայի հետ չի հանդիպել»:
Առաջիկա քայլերի մասին խոսելիս Գ. Գյոզալյանն ասաց, որ դեռևս պարզ չէ, սպասում են Ա. Խալափյանը դուրս գա ու միասին մշակեն պաշտպանական մարտավարությունը:
«Եթե մեկուսացնեն Արշավիր Խալափյանին, շատ գործեր են տապալվելու, նա շատ լուրջ վնասներ կկրի: Պայքարելու ենք: Մենք նման ըմբոստ փաստաբանների կարիքը շատ ունենք»,- ասաց Ա. Խալափյանի փաստաբան Գևորգ Գյոզալյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Փաստաբանների պալատի կոչը՝ փաստաբան Խալափյանի հետ կապված քրեական գործի առնչությամբ
Փաստաբան Արշավիր Խալափյանը ձերբակալվել է
Սենսացիոն ձայնագրության հետքերով. Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
Մեր խոսակցության ձայնագրությունը մոնտաժված է. Փաստաբանը` սենսացիոն ձայնագրության մասին
«Որ քեզ էս փողը տամ, էգուց մի հատ նորից գնաս բողոքես, բա հետո ես ի՞նչ եմ անելու». Փաստաբանը կաշա՞ռք է պահանջում (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները