Սպանվածի ընտանիքին սպառնում են. «Հրապարակ»
Հուլիսի 13-ին Նոր Նորքի մանկապարտեզի բակում ծեծի ենթարկված և մահացած ազատամարտիկ Վարդան Թումանյանի ընտանիքի անդամների նկատմամբ սադրիչ գործողություններ են հրահրվում` պատմում են Վարդանի հարազատները։
Վարդանի քույրը՝ համատիրության ղեկավար տիկին Մարիետան «Հրապարակ»-ի տեղեկացմամբ պատմել է, որ օրեր առաջ եղբոր դաժանաբար ծեծի ենթարկած Գևորգ Սարգսյանի քույրը եկել է համատիրություն և ասել, որ հաշվեհարդար է տեսնելու այն բանի համար, որ իր եղբայրը ձերբակալված է։ Հոխորտացել է, ահաբեկել թե, տիկին Մարիետային ուզում է տեսնել։
«Բայց քանի որ աղջիկը հոգեկան հիվանդ է, բնականաբար, կարծում եմ, որ նրան ուղարկել են պրովոկացիայի, մենք դեռ համբերում ենք»,-ասել է տիկին Մարիետան: