Ճգնաժամի հիմնական պատճառը Բաքվի «կացնային քաղաքականությունն» է. Կազիմիրով
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա միջադեպերը խորը արմատներ ունեն, որոնք մասամբ պայմանավորված են Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշմամբ: Այս մասին «Ռեգնում» («REGNUM») գործակալության հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ վետերանների միության անդամ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ նախկին ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը՝ մեկնաբանելով վերջին շաբաթվա ընթացքում շփման գծում նկատվող լարվածությունը: Ըստ դիվանագետի, այդ արմատներից ելնելով՝ կանխատեսելի էր, որ շփման գծում միջադեպերը հնարավոր, նույնիսկ՝ անխուսափելի են:
«1991-1994 թվականներին ադրբեջանական կողմը պարտվեց պատերազմում: Դրանից հետո Ադրբեջանի ղեկավարությունը փոխանակ ջանքեր գործադրեր, որպեսզի ղարաբաղյան կոնֆլիկտը հարթվեր քաղաքական միջոցներով՝ բանակցությունների և փոխզիջումների եղանակով, աստիճանաբար (հատկապես Իլհամ Ալիևի նախագահության տարիներին) անցավ ուժային ճնշումների՝ հույս ունենալով առաջ տանել Ադրբեջանի շահերը: Սակայն նրանք հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ մեկ անգամ արդեն անցել են այդ ամենի միջով և արդյունքը ողբերգական է եղել իրենց համար»,-նշել է Կազիմիրովը:
Ըստ Կազիմիրովի, ով, ի դեպ, անմիջական մասնակցություն է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի հաստատման գործընթացին, հրադադարի խախտման յուրաքանչյուր փորձ էլ ավելի բարդ իրավիճակ է ստեղծում հենց Ադրբեջանի համար:
Օգոստոսի 8-ին, Սոչիում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպմանն անդրադառնալով՝ դիվանագետը նշել է, որ այն կթոթափի շփման գծում առկա լարվածությունը:
«Այդ հանդիպումը լարվածության թեկուզ կարճատև, բայց հարաբերական թուլացման կբերի, բայց նմանատիպ հանդիպումներից մեծ ակնկալիքներ պետք չի ունենալ ու սպասել, որ կախարդական փայտիկի շնորհիվ դրանցից մեկի արդյունքում ամեն ինչ կհարթվի: Դրական փոփոխությունների համար անհրաժեշտ է, որպեսզի պաշտոնական Բաքուն հրաժարվի ագրեսիվ, «կացնային» ու պիտմիտիվիզմի հասնող վնասակար քաղաքականությունից»,-հավելել է Կազիմիրովը:
Ամբողջական տարբերակը՝ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան