Ներքին Կարմիրաղբյուր. «Մենք գնանք, սահմանը ո՞վ կպահի» (Տեսանյութ)
Տավուշի մարզի Ներքին Կարմիաղբյուր գյուղում հակառակորդից համառ են, ու թեև կրակոցները պարբերաբար կրկնվում են, գյուղացիները չեն թողնում իրենց տունն ու շարունակում են գյուղատնտեսական աշխատանքները:
Դիմացի սարերից եկող կրակոցների դադարելուն պես, մարդիկ անցնում են դաշտեր ու այգիներ. բերքը ծառին ու արտում չեն թողնելու:
Ներքին Կարմիաղբյուրի գյուղապետարանի աշխատակից Ռիմա Շառյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կրակոցները լինում են երեկոյան ժամերին՝ 9-ից սկսած մինչև ողջ գիշեր: Այս գիշեր ևս հակառակորդի դիրքերից գյուղի վրա կրակ բացել են:
«Սպասում ենք, որ մի քիչ հանդարտվի, հունձը՝ խոտը, ցորենը, այգիները՝ չիրը, սրսկումները, անում ենք: Աշխատում ենք մինչև կրակոց է լինում: Չենք թողնելու: Կյանքն էլ սովորական հունով ընթանում է»,- ասաց նա:
Գյուղապետարանի աշխատակիցը շեշտեց, որ բացառված է՝ գյուղացիներն իրենց տունը թողնեն ու գնան:
Մայիս ամսին Panorama.am-ի թղթակիցը եղել է սահմանապահ այս գյուղում: Ներկայացնում ենք տեսանյութ, որում մարդիկ պատմում են արդեն սովոր դարձած կրակոցների տակ իրենց առօրյայի մասին:
Կարդացեք նաև՝
Սահմանապահ Այգեպար. չորս սերունդ (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները