Զոհված պայմանագրային զինծառայողը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամագրով հետմահու Մարտական ծառայության մեդալով է պարգևատրվել օգոստոսի 4-ին հակառակորդի դիպուկահար կրակից զոհված պայմանագրային զինծառայող Արամ Գրիգորյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Նախագահի հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար զորամասի ավագ սերժանտ, պայմանագրային զինծառայող Արամ Մկրտիչի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա