Եռօրյա պատերազմի փոխարեն 3 տոննա լապշա` ադրբեջանցիների ականջներին. Սեյրան Օհանյան
Բաքուն միջազգային հանրությանը կոչ է արել քննարկել Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Panorama.am-ը ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց` ինչպիսի՞ն պետք է լինի ՀՀ քաղաքականությունն այս կոնտեքստում, որպեսզի ոչ միայն պատժամիջոցների կիրառումից, այլև թեկուզ միայն դրա քննարկումից խուսափենք:
«Կարծում եմ, որ այդ պատժամիջոցները պետք է կիրառվեն հենց Ադրբեջանի նկատմամբ: Այսօր ՀՀ արտաքին քաղաքականության պատասխանատուները և մեր` բանակի միջազգային համագործակցության վարչությունն այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են տանում` միջազգային հանրությանը ճիշտ ներկայացնելու իրավիճակը»,- նշեց նա:
Սեյրան Օհանյանը մատնանշեց, որ Ադրբեջանի ղեկավարությունն այսօր փորձում է դեպքերը խեղաթյուրել և ունեցած տեղեկությունների համաձայն` Ադրբեջանում փոքր բրոշուրներ են տպագրվել «Երեքօրյա պատերազմ» և փորձում են դրանով ցույց տալ, թե որքան հզոր է ադրբեջանական բանակը, ինչ հաղթանակներ են իրենք տարել` խաբելով իրենց իսկ ժողովրդին:
«Կարծում եմ այդ երեքօրյա պատերազմը կարելի էր փոխարինել երեք տոննա լապշայով այն ադրբեջանցիների ականջներին, որոնք չեն հասկանում այդ ամենը»,- հավելեց Ս.Օհանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան