Պաշտպանության նախարար. Ստեղծված վիճակը այն իրավիճակը չէ, որ ՀԱՊԿ-ի օգնության դիմենք
«Հակառակորդի ղեկավարությունը կփորձի լարված այս իրավիճակը պահպանել նաև նախագահների հանդիպումից հետո, թեև քիչ հավանական է ու քիչ հավատալու, որ հանդիպումից հետո ամեն բան կխաղաղվի: Դրա համար ՀՀ ԶՈՒ մշտապես պետք է լինի իր դիրքերում, մանավանդ ԼՂՀ ՊԲ-ն օրստօրէ պետք է բարձրացնի իր զգոնությունը»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի օգոստոսի 8-9-ին կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից և արդյոք այդ հանդիպումը կարող է իրավիճակը լուրջ փոխել:
Նախարարի խոսքով` այս լարված իրավիճակի պատճառներից մեկն է նաև այն, որ Ադրբեջանի ղեկավարությունը քաղաքական միջոցառումներից, հանդիպումներից առաջ կամ հետո լարված իրավիճակ է ստեղծում` փորձելով այդպես բարձրացնել իր ստորաբաժանումների մարտական ոգին: Բայց երկխոսությունն, ըստ Պնախարարի, կարևոր է:
Ինչ վերաբերում է հարցին, թե այս ընթացքում ՀԱՊԿ-ի գործընկերների հետ շփումներ եղել են, Ս.Օհանյանը նշեց, որ չէր ցանկանա մանրամասնել այդ շփումները, բայց այն կարծիքին է, որ ստեղծված վիճակը այն իրավիճակը չէ, որ ՀԱՊԿ-ի օգնության դիմենք:
«ՀԱՊԿ-ին կարող ենք դիմել այն ժամանակ, երբ լայնամասշտաբ ռազմական գործողություններ կլինեն: Այսօր Ադրբեջանի հետ մենք որևէ խնդիր չունենք»,- ասաց Ս.Օհանյանը և ավելացրեց, որ այսօր շատ կարևոր է , որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի այս թափված արյան համար Ադրբեջանին, որն էլ պատասխանատու է դրա համար:
Անդրադառնալով կարուստներին, Ս.Օհանյանը նշեց` հայկական կողմը կրել է վեց կորուստ, մինչդեռ հակառակորդի կորուստները 8-9 անգամ ավելին են.
«Ադրբեջանն իր իսկ ստի զոհը դարձավ: Չնայած նրան, որ ադրբեջանական բանակն այսօր լայն թափով սպառազինվում է, այնուամենայնիվ մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր զենք օգտագործող է պետք. քանակական մեծ ձեռքբերումները դեռևս չի նշանակում, որ դրանք պատրաստ են կիրառման: Եվ այսօրվա փորձը ցույց է տալիս, որ իրենք պատրաստ չեն կիրառել այդ ամենը, մինչդեռ հայկական ԶՈՒ ավելի պատրաստված են գիտելիքներով ու ունակություններով, տարածաշրջանում մրցունակ են ու պատրաստ իրենց առջև դրված անվտանգության խնդիրները լուծել»,- շեշտեց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան