Դ. Զալկալիանի. «Սարգսյան-Ալիև հանդիպումը հաջողությամբ կպսակվի»
Վրաստանի Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալկալիանին վստահություն է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանը կկարողանան հարթել առկա լարված իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է «Грузиа Online»-ը:
«Մեր շահերից չի բխում տարածաշրջանում ևս մեկ լարվածության օջախի առկայությունը: Սակայն ես համոզված եմ, որ մեր հարևանները լուծում կգտնեն այս ճգնաժամային իրավիճակից: Համոզված եմ, որ շաբաթվա վերջում Սոչիում կայանալիք հանդիպումը հաջողությամբ է պսակվելու»,- նշել է վրաց ԱԳ փոխնախարարը` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության աճին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում