«Ուսումնական տարվան ընդառաջ թանկացումներ դեռ չկան, բայց սպասվում են»
Դպրոց և մանկապարտեզ երեխաներին տանելու համար այս տարի բնակչությունը կծախսի ընդհանուր 7-10 մլն դոլար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը իր հաշվարկները ներկայացրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Ըստ նրա, առաջին դասարան գնալու համար մեկ երեխային միջինում պետք է 100 դոլար միայն հագուստի համար: Իսկ դպրոցականին՝ 100-150 դոլար հագուստի և գրենական պիտույքի համար:
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի բնորոշմամաբ, երբ ապրանքի պահանջարկն ավելանում է, գները բարձրանում են ու մոտ տասը օրից կսկսվի դպրոցական պարագաների առևտուրը: Նրա խոսքով, հիմնականում քաղաքացիները դժվարանում են գնումներ անել, քանի որ սոցիալապես անապահովները շատ են, իսկ դպրոցական պարագաները մեծ ծախս են պահանջում:
Կարեն Չիլինգարյանի հաշվարկով, ծախսը սկսում է 30 հազար դրամից և բարձրանում է ըստ այն բանի, թե ինչ հնարավորություններ ունեն ծնողները: Գները բարձրանում են արդեն երեխայի մեծանալուն զուգահեռ:
«Սեզոնին ընդառաջ թանկացումներ դեռ չկան, բայց սպասվում է: Ես խորհուրդ կտամ ծնողներին հիմիկվանից սկսել գնումները, չթողնել վերջին օրերին, երբ արդեն գները բարձրացած կլինեն»,- ասաց նա:
Անդրադառնալով ոլորտի վերահսողությանը, Կարեն Չիլինգարյանը նշեց, որ մենաշնորհ չկա այս ոլորտում, պետությունը չի կարող վերահսկել. «Շուկան է վերահսկում այդ գները: ՏՄՊՊՀ-ն կարող է հետևել, եթե գնի կտրուկ թռիչք լինի»:
Panorama.am-ի հարցին՝ որտեղի՞ց են հիմնականում ներկրվում այդ պարագաները և ի՞նչ որակի են, Կարեն Չիլինգարյանը պատասխանեց. «Ինչպես հայտնի է, էժանագին ապրանքը Չինաստանից է ներկրվում, որը հիմնականում կամ անորակ է, կամ միջին որակի: Իսկ որակլյալ եվրոպական կամ ամերիկյան արտադրության ապրանքները շատ թանկ են: Մեզ մոտ միջին գին չկա, կամ շատ էժան է, կամ շատ թանկ: Շուկայում թուրքական գրենական պիտույքներն են շատ, ես հորդորում եմ, որ մեր սպառողները գնեն հայկական արտադրողինը: Մոտավորապես նույն գինն է, դա կխթանի մեր արտադրանքը, կխոչընդոտի մեր երկրից մեծ գումարների դուրս գալուն, մանավանդ Թուրքիա: Օրինակ տետրերը որակյալ են, ճիշտ կլինի մերը գնել, հատկապես, որ մեր տետրերի վրա մեր պատմությանը, մեծերին վերաբերող նկարներ են»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա