Գերմանիան պլանավորում է հրաժարվել «Եվրո-2020»-ի կիսաեզրափակչից ու եզրափակչից
Եվրոպայի 2020 թ. ֆուտբոլի առաջնության կիսաեզրափակիչ ու եզրափակիչ հանդիպումները, ամենայն հավանականությամբ, չեն անցկացվի Գերմանիայում: Գերմանական ֆուտբոլային միությունը մտադիր է ավելի շատ ուշադրություն դարձնել «Եվրո-2024»-ի հայտին: Բացի այդ, գերմանացիները կարծում են, որ Մունխենի` 2020 թ, առաջնության եզրափակիչ խաղի կազմակերպման հնարավորություններն այնքան էլ մեծ չեն: Այսպիսով` մրցաշարի գլխավոր հանդիպումների անցկացման ֆավորիտները դառնում են անգլիացիները:
Նշենք, որ ՈՒԵՖԱ-ն «Եվրո-2020»-ի կազմակերպիչ քաղաքների անունները կորոշի սեպտեմբերի 19-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում