Տաքսիստներն ու ավտոներկրողները անհրաժեշտության դեպքում պատրաստ են մեկնել ռազմաճակատ. «Հրապարակ»
Տաքսու վարորդներից և ավտոներկրողներից բաղկացած մոտ 100 քաղաքացիներ պատրաստ են անհրաժեշտության դեպքում մեկնել ռազմաճակատ. հայտարարել է Ավտոարտադրողների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։
Լիգայի մոտ 100 անդամներ հայտարարում են, որ պատրաստ են կռվելու և դրա հետ մեկտեղ պահանջում և խնդրում են պաշտպանության նախարարից, որպեսզի իրենց համար զորավարժություններ կազմակերպվեն, որպեսզի իրենք լրացնեն ռազմական հմտությունների ու գիտելիքների բացը և կարողանան լիարժեք մասնակից լինել հնարավոր ռազմական գործողություններին շփման գծում։
«Դիմում ենք պաշտպանության նախարարին, որպեսզի մեզ՝ 100 հոգուս համար կազմակերպի դասընթաց, որպեսզի հիշենք զենքի հետ վարվելու հմտությունները»,– «Հրապարակ»-ի տեղեկացմամբ, ասել է Տիգրան Հովհաննիսյանը և ավելացրել, որ դա երկար ու ծանր աշխատանք չէ, քանի որ իրենք բոլորն էլ ծառայած տղաներ են, և միայն հիշողությունը թարմացնել է պետք։