ԱԺ պատգամավորները կմեկնեն դիրքեր. «Հրապարակ»
Նախապես տրված խոստման համաձայն ԱԺ խմբակցությունները ոչ միայն համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ կապված սահմանային միջադեպերի հետ, այլև միասնաբար կմեկնեն դիրքեր։ Այցը նախատեսվում է շաբաթ օրը։
Դեռ որոշված չէ, թե կոնկրետ որ «թեժ կետերում» կլինեն, բայց հայրենի օրենսդիրները նախընտրել են Արցախի հենակետերը, որտեղ կմեկնեն ուղղաթիռով։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Հրապարակ»-ին հայտնել է, որ ԱԺ խմբակցությունների ղեկավարներն են մեկնելու ցանկություն հայտնել:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան