Հայաստանյան եզդիները մարդասիրական օգնություն են խնդրում իրաքյան եզդիների համար (տեսանյութ)
Հայաստանում եզդիների համայնքը Իրաքի եզդիներին օգնելու խնդրանքով դիմել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Բաց նամակում մասնավորապես նշվում է, որ օրերս, «Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետության» ահաբեկչական կազմակերպության զինյալները հարձակում են գործել Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզի վրա, որի հետևանքով այդ բնակավայրերը լքել են ավելի քան 200 հազար խաղաղ բնակիչներ:
Panorama.am-ի հետ զրույցում Սինջար եզդիների ազգային միավորման Բորիս Մուրազին ասաց, որ այսօր իրենք Իրաքում եզդի համայնքի շուրջ ստեղծված իրավիճակի համար բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց և խնդրել, որպեսզի Հայաստանը միջոցներ ձեռնարկի՝ եզդիներին օգնության հասնելու:
«Չկարողացանք հանդիպել վարչապետին: Ասացին, որ նա այս պահին զբաղված է և մենք մեր նամակը հանձնեցին կառավարության ներկայացուցչին»,-ասաց Բորիս Մուրազին:
Նա նաև նշեց, որ Իրաքում ապրում է ավելի քան մեկ ու կես միլիոն եզդի, սակայն այն մարզում, որտեղ տեղի է ուեցել զինված հարձակում, ապրում է 380 հազարից ավել եզդի:
Բաց նամակի մասին առավել մանրամասն դիտեք տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին