Լիբերիայում արտակարգ դրություն է հայտարարվել
Լիբերիայի նախագահ Էլլեն Ջոնսոն-Սերլիֆը էբոլա տենդի համաճարակի պատճառով երկրում արտակարգ դրություն է հայտարարել: Այս մասին հաղորդում է «Վեստի.ռու»-ն՝ վկայակոչելով երկրի ղեկավարի պաշտոնական հայտարարությունը:
Արտակարգ դրությունը մտցվել է երեկ և կտևի իննսուն օր: Ավելի վաղ Լիբերիան փակել էր բոլոր անցակետերը, ինչպես նաև դպրոցները: Նրա հարևանությամբ գտնվող Սիերա Լեոնեում արտակարգ դրություն է մտցված հուլիսի 31-ից:
Համաճարակը սկիզբ է առել Գիվինեայում այս տարվա փետրվարին, որտեղից վիրուսը թափանցել է հարևան երկրներ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Արևմտյան Աֆրիկայում համաճարակի զոհ է դարձել արդեն 932 մարդ, ևս 1700 մարդ վարակված է: Տենդի հետևանքով մահացությունը հասնում է 90 տոկոսի, այժմ այդ ցուցանիշը կազմում է 55 տոկոս:
Նախորդող հրապարակումներ՝
Աֆրիկյան երկրներից կապիկներ չբերել. ԱՆ-ն դիմել է ԳՆ-ին
«Աէրոֆլոտը» հերքում է «Էբոլա» տենդով հիվանդ ուղևորների մասին լուրերը