Այս գիշեր հակառակորդը հրադադարը խախտել է 39 անգամ
Օգոստոսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:
ՀՀ պաշտպանության նախարարության ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 5-6-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 56 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7175 կրակոց:
Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 28 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 5025 կրակոց:
Անցած 6-7-ն ընկած ժամանակահատվածում և այսօր առավոտյան հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 39 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 546 կրակոց:
Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 8 դեպքում: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 232 կրակոց:
Հայկական կողմից տուժածներ չկան:
ՀՀ զինված ուժերը շարունակոմ են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: