ՀՀ ԱՆ. Խստացվում է վերահսկողությունը հայ-վրացական սահմանում
ՀՀ առողջապահության նախարարությունում քնարկվել են ՀՀ առողջապահական պետական տեսչության խնդիրներն ու առաջիկա անելիքները: Նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ քննարկման առանցքային թեմա է եղել փոխանցվող վարակներից զերծ պահելու նպատակով սահմանային անցակետերում վերահսկողությունն ուժեղացնելու հարցը: Հատկապես հայ-վրացական սահմանին, որն ազգաբնակչությունն առավել հաճախ է հատում հանգտսի մեկնելու նպատակով:
Տրվել են հստակ հանձնարարականներ: Կատարվել է նաև գործառույթների բաշխում տեսչության պետի և տեղակալների միջև:
Ըստ աղբյուրի, նրանք պետք է անմիջական պատասխանատվություն կրեն իրենց գործառույթների կիրարկման և աշխատանքների կատարման համար: Երկու շաբաթը մեկ պարբերականությամբ տեղակալները կատարված աշխատանքների մասին հաշվետվություն կներկայացնեն տեսչության պետին: Տեսչության պետն էլ, սահմանված կարգով, տեղեկատվություն և հաշվետվություն կներկայացնի նախարարին կամ ոլորտը համակարգող տեղակալին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա