«Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան՝ Շուշիի ամրոցում
ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, Հայաստանի և ԼՂՀ մշակույթի նախարարությունների աջակցությամբ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 1-ին Շուշիի ամրոցում կկայանա հայ նշանավոր կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան (լիբրետոն` Վլադիմիր Շահնազարյանի), ըստ Բորիս Լավրենյովի «Քառասունմեկերորդը» վեպի և Եղիշե Չարենցի բանաստողծությունների:
Այս մասին հայտնում են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան նվիրվում է Արցախի Անկախության օրվան և Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակին:
Ավետ Տերտերյանն այս ստեղծագործությունը գրել է 1967 թվականին: Նույն տարում օպերայի առաջին բեմադրությունը իրականացրեցին Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Արամ Քաթանյանը, բեմադրող ռեժիսոր Վահագն Բագրատունին, բեմանկարիչ Մինաս Ավետիսյանը:
Ա. Տերտերյանի ստեղծագործությունները բազմիցս հնչել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի և Եվրոպայի հեղինակավոր բեմերում՝ միջազգային փառատոների և կոմպոզիտորին նվիրված համերգների ընթացքում:
Նախագծի հեղինակ և գեղարվեստական ղեկավար`
Սարինե Ավթանդիլյան
Դիրիժոր` Ռուբեն Ասատրյան
Խմբավարներ` Ռոբերտ Մլքեյան, Սոնա Հովհաննիսյան
Ռեժիսոր` Մարիա Սահակյան
Նկարիչ` Աստղիկ Ստեփանյան
Խորեոգրաֆ` Արա Ասատուրյան
Մենակատարներ`
Գուրգեն Բավեյան (բարիտոն), Ռուզան Մանթաշյան (սոպրանո), Լիպարիտ Ավետիսյան (տենոր), Արմեն Մարգարյան (ասմունքող), Ռիմա Պիպոյան (պար):
Մասնակցում են`
Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբ (գլխավոր դիրիժոր` Կարեն Դուրգարյան) և բալետային խումբ (գլխավոր բալետմայստեր` Վիլեն Գալստյան):
«Սպեղանի» երիտասարդական երգչախումբ (գեղարվեստական ղեկավար և խմբավար` Սարինե Ավթանդիլյան)
Հայաստանի պետական կամերային երգչախումբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան)
«Հովեր» պետական կամերային երգչախումբ (գեղարվեստական ղեկավար և խմբավար` Սոնա Հովհաննիսյան)
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում