
Տիգրան Բալայանը մեկնաբանել է Էրդողանի հայտարարությունը
«Նման ռասիստական հայտարարությունները պատիվ չեն բերում որևէ մեկին և հատկապես պետության ղեկավարին։ Զարհուրելի է, որ հայտարարության հեղինակը դա անում է նախընտրական շրջանում՝ ակնկալելով, որ դա կարող է լրացուցիչ ձայներ բերել»,- «Արմինֆո» լրատվական գործակալության խնդրանքով մեկնաբանելով` Էրդողանի հայտարարությունը, որով նա վիրավորանք է համարել իրեն հայ անվանելը, ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Հենց նման հայտարարարություններն են պարարտ հող ստեղծում` էթնիկ հիմքի վրա հանցագործությունների համար, ինչպիսին էր Հրանտ Դինքի սպանությունը։ Ռասիզմի նման դրևորումներն են ընկած ցեղասպանությունների իրագործման և դրանց ժխտողականության հիմքում»,- նշված է ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված նրա պատասխանում։
Նախորդող հրապարակում`
Ահմեթ Հաքանը դատապարտել է Էրդողանի ռասիստական խոսքերը հանդուրժած հաղորդավարի պահվածքը
Էրդողանը հերթական ռասիստական հայտարարությունն է արել