Վարչապետն ու պատգամավորները Արցախում են
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԱԺ մի խումբ պատգամավորներ այսօր Արցախում են և արդեն այցելել են ՊԲ մի քանի զորամասեր, որտեղ մասնակցել են նորակոչիկների երդմնակալության արարողությանը: Այս մասին Panorama.am-ին Արցախից փոխանցեց Կառավարության վերլուծական-տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը:
Նշվում է, որ վարչապետը զրուցել է նորակոչիկների ու նրանց ծնողների հետ, ովքեր Հ.Աբրահամյանի հետ քննարկել են սահմանին տիրող իրավիճակը:
Ավելի ուշ վարչապետի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը քննարկվել է սահմանային լարվածությունն ու անդրադարձ եղել Հայաստան-Արցախ տնտեսական համագործակցությանը: