Քաղաքական 10:31 09/08/2014

Հայկ Քոթանջյան` Իմ պարտքն եմ համարում նշել

Այսօր Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի Նախագահ Հայկ Քոթանջյանը հայտարարություն է տարածել, որը «թելադրված է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին վերջերս տեղի ունեցած մարտական գործողություններով Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև հրադադարի խախտման հետևանքով առաջացած լարվածության վերացմանը նպաստելու ձգտումով, մարտական գործողություններ, որոնք սկսվեցին Սոչիում Մինսկի խմբի համանախագահի՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության Նախագահի հրավերով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների նախաշեմին»:

Հայտարարության մեջ ասված է. «Ինչպես գիտենք, ՄԱԿ-ի Կանոնադրությունում և դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի ներածականում նշվում է միջազգային հարաբերությունների ընդհանուր նպատակներն ու սկզբունքները պետությունների ինքնիշխան հավասարության, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման և պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը աջակցությանը առնչությամբ: Քանի որ միջպետական հարաբերություններում վարքականոնները սահմանված չեն միջազգային ստանդարտների որև է միասնական կանոնագրքում, դրանք կարող են մեկնաբանվել որպես ՄԱԿ-ի Կանոնադրության ու Վիեննայի կոնվենցիայի նպատակների ու սկզբունքների արտացոլում միջպետական հարաբերությունների ժամանակ պրոֆեսիոնալ վարքի մեկուսախմբային կանոններում, ներառյալ՝ այցելությունների հրապարակային ելույթների, գործարար հանդիպումների, ինչպես նաև միջազգային հարաբերությունների սուբյեկտների միջև բանակցությունների կանոնակարգը և ոճը: Այս իմաստով միջպետական հարաբերությունների վարքականոնի մասին խոսելիս նկատի է առնվում այս կամ այն պետության ու գործչի քաղաքական մշակույթի համապատասխանությունը այլ պետությունների հետ հարաբերությունների որոշակի կանոններին ու ավանդույթներին: Ընդսմին որպես միջպետական հարաբերությունների գլխավոր սուբյեկտներ և տվյալ վարքականոնի նորմերի կրողներ հանդես են գալիս ոչ միայն պետությունների ղեկավարների դիվանագիտական գործակալները՝ ի դեմս նրանց ներկայացուցիչների, այլև հենց իրենք՝ պետությունների ղեկավարները: Կարևոր է նշել, որ ինչպես ՄԱԿ-ի Կանոնադրությունը, այնպես էլ Վիեննայի կոնվենցիան ընդունել են և՜ Հայաստանի Հանրապետությունը, և՜ Ադրբեջանը:

Տվյալ մոտեցման կիրառումը, այլ մոտեցում չլինելու պայմաններում, հնարավորություն է տալիս մեկնաբանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ՝ ի դեմս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներից մեկի՝ ՌԴ Ղեկավարի հովանու ներքո կազմակերպվող բանակցություններում իր գործընկերների հետ Ադրբեջանի ղեկավարի կողմից միջպետական հարաբերությունների վարքականոնների նորմերի պահպանման փաստը:

Այս իմաստով իմ Հայտարարության հղումը ոչ միայն ՄԱԿԻ-ի Կանոնադրությանը, այլև Վիեննայի կոնվենցիային, թեև Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, քողարկում է խորին անբավարարությունը տվյալ քաղաքական դիվանագիտական փաստով, որն առկա է 1994 թ. մայիսին Հայաստանի Հանրապետության, Ադբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև հրադադարի մասին եռակողմ պայմանագրի կնքման և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության Համանախագահության հովանու ներքո Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև ընթացող բազմամյա բանակցությունների պայմաններում:
Դրա հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցություններից երկու օր առաջ՝ 2014 թ. օգոստոսի 6-ին, Ադրբեջանի Նախագահ պ-ն Իլհամ Ալիևի պաշտոնական կայքում «Ադրբեջանի նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեվը այցելել է n-րդ զորամասը Աղդամում» վերնագրով տեղադրվել է նրա ելույթի տեքստը: Տվյալ ճառում հարևան պետության ղեկավարն իրեն թույլ է տվել Հայաստանի Հանրապետության հասցեին արտահայտություններ, որոնք գռեհկորեն խախտում են միջպետական հարաբերությունների ընդունված նորմերը:

Ադրբեջանի ղեկավարի ելույթի պաշտոնական տեքստից մի հատված ունի հետևյալ տեսքը. «...Եթե հայկական ֆաշիստական պետությունը չհրաժարվի իր կեղտոտ ձեռնարկումներից, ապա հայկական պետության գոյությունն իսկ կարող է հայտնվել հարցականի տակ…» (տես):

Որպես Հայաստանի քաղաքական գիտությունների ասոցիացիայի Նախագահ իմ պարտքն եմ համարում նշել, որ նման հայտարարություններն ընդունելի չեն պաշտոնական միջպետական առնչություններ ունեցող հարևան պետությունների ղեկավարների համար, հատկապես՝ խաղաղ բանակցությունների նախօրեին:

Իր միանգամայն չարդարացված ձևակերպումներով Ադրբեջանի Նախագահ՝ պ-ն Իլհամ Ալիևը գռեհկորեն խախտել միջպետական հարաբերությունների նպատակները, սկզբունքները և նորմերը, որոնք հաստատված են ՄԱԿ-ի Կանոնադրությունում և «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» ներածականում:

«Ֆաշիստական պետություն» ձևակերպումը, որը Հայաստանի Հանրապետության հասցեին հնչեցրել է Ադրբեջանի Նախագահը, կարող է միայն խոչընդոտել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահ Ռուսաստանի Դաշնության Նախագահի հրավերով Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կայանալիք հանդիպման հաջողությանը:

2014 թ. օգոստոսի 8-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Ղեկավարների հանդիպման նախօրեին պատիվ ունեմ հույս հայտնելու, որ հարևան պետության ղեկավարի նման՝ միջպետական հարաբերությունների միջազգային նորմերին անհարիր, արտահայտությունները այլևս չեն կրկնվի:

Հայկ Քոթանջյան
Հայաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի Նախագահ
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:37
Նալբանդյան գյուղում ոստիկանի սպանության, ևս մեկ ոստիկանի վիրավորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված է։ Միջոցներ են ձեռնարկվում վերջինիս, ինչպես նաև հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուր` Panorama.am
23:26
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
23:21
Շատ գոհ եմ այն մոտեցումից, որը ֆուտբոլիստները ցուցաբերեցին. Ալեքսանդր Պետրակով
«Շատ գոհ եմ այն մոտեցումից, որը ֆուտբոլիստները ցուցաբերեցին։ Բոլորը աշխատում են, նվիրված են, որպեսզի հասնենք արդյունքի»,- ...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Լատվիային
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում  Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստան-Լատվիա...
Աղբյուր` Panorama.am
21:45
Ոստիկանին սպանելու կասկածանքով որոնվում է Նալբանդյան գյուղի բնակիչ Մանուկ Մարգարյանը, նա զինված է
Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի  41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը։...
Աղբյուր` Panorama.am
21:04
Կրակոցներ Արմավիրում. մեկ ոստիկան զոհվել է, մյուսը՝ վիրավորվել
 Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։ Ըստ նախնական...
Աղբյուր` Panorama.am
20:17
Գերմանիայի կանցլերը կայցելի Ղազախստան
Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան։ Այս մասին հայտնում է Orda.kz-ն։ Շոլցի...
Աղբյուր` Panorama.am
20:00
Սրբադասել Արցախյան գոյամարտի նահատակներին, Արցախի համար մշակել և գործադրել «Պետություն՝ առանց տարածքի» հայեցակարգը». Աշոտյանի առաջարկները
«Ինքս չեմ հավակնում պատրաստի դեղատոմսեր առաջարկել այս կամ այն հարցով, սակայն ամբողջությամբ պատրաստ եմ լծվելու թիմային աշխատանքի, որի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Կրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը. Հարություն Մնացականյան
«Կրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը, սննդի արդյունաբերությունը բարձիթողի վիճակում է»,- «Հայաստանը ես...
Աղբյուր` Panorama.am
19:32
ԵԱՀԿ Մինսկի խումբը թեկուզ սառեցված վիճակում է, Արցախի հարցը մեծ քաղաքականության ջրի երեսին պահելու փրկօղակ է. Աշոտյան
«Ակնհայտ է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցը տարածաշրջանի կոմունիկացիաների և ապաշրջափակման անվան տակ մնում է թե՛ Նիկոլի,...
Աղբյուր` Panorama.am
19:21
Հակոբ Աբրահամյան. Կարևոր է, որ Հայաստանում պարալիմպիկ սպորտաձևերի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն դարձնել
Սեպտեմբերի 6-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի մասնաճյուղի գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Փարիզում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
19:09
2023-ի սեպտեմբերից հետո մոտ 60 հայ էր մնացել Արցախում, այսօր՝ 14. Գեղամ Ստեփանյան
«Արցախահայության վերադարձի մասին խոսելիս՝ կարևոր հանգամանք, խոսքը հավաքական վերադարձի մասին է, ոչ երբեք անհատական։ Անհատական վերադարձ չի...
Աղբյուր` Panorama.am
18:50
Հայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը. Sputnik Արմենիա
Թուրքիան Հայաստանին էր փոխանցել կամրջի վերականգնման իր տարբերակը 2024 թվականի փետրվարին։
Աղբյուր` Panorama.am
18:35
Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային
Սեպտեմբերի 7-ին, ժամը 16։33-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
18:24
Երևանի բնակիչը մնացել է միայնակ՝ չվերահսկվող օդի աղտոտվածության խնդրի հետ․ Վարդանյան
Սեպտեմբերի 7-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես մաքուր օդի միջազգային օր։ Այն հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի կողմից 2019 թվականի դեկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
18:20
ԳԱԱ Պատմության ինստիտուտը՝ 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի մասին
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը հայտարարությունն է տարածել 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ։ ԳԱԱ Պատմության...
Աղբյուր` Panorama.am
17:55
Գերմանիայում օդանավակայանի աշխատանքն ոզնու պատճառով կանգնեցվել է
Ոզնին կաթվածահար է արել Գերմանիայի Արնշտադտ-Ալքերսլեբեն օդանավակայանի աշխատանքը։ Այս մասին հայտնում է Bild-ը։ Լրագրողների խոսքով, ինքնաթիռի...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ֆրանսիայում հազարավոր ակտիվիստներ դուրս են եկել փողոցներ Միշել Բարնիեին վարչապետ նշանակելու պատճառով
Ֆրանսիայի տարբեր շրջաններում ձախակողմյան կուսակցությունների կոչով հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ ցույցեր են տեղի ունենում՝ բողոքելով...
Աղբյուր` Panorama.am
17:24
Սեպտեմբերի 22-ին հավաքվում ենք Մարզահամերգային համալիրում՝ նոր հանգրվանի առջև. Բագրատ Սրբազան
«Սրբազան պայքար» շարժումը սեպտեմբերի 22-ին ժամը 15:00-ին, Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում հավաք կանցկացնի: «Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
17:08
Հայաստանում է Իրաքի դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը
Սեպտեմբերի 7-ին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով պաշտոնական այցով Երևան է ժամանել Իրաքի Հանրապետության Դաշնային...
Աղբյուր` Panorama.am
17:04
Բայանդուր գյուղում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ
Սեպտեմբերի 7-ին, ժամը 13:19-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բայանդուր գյուղի 2-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Փաշինյանը Ֆրանսիայի վարչապետին հրավիրել է Հայաստան
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Բարնիեին՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է....
Աղբյուր` Panorama.am
16:44
Նախկին իրավիճակի կամ ղեկավարման վերադարձը բացառված պետք է լինի մեր կյանքում. Բագրատ Սրբազան
«Նախկիններ-ներկաներ, ավելի նախկիններ-ավելի ներկաներ․ այս արհեստական բանավեճը և պայքարը պետք է վերջնականապես...
Աղբյուր` Panorama.am
16:28
Հայաստանը հապշտապ նվիրաբերվում է Ադրբեջանին. Տիգրան Թորոսյան
«Տգիտությունը, սուտը կեղծիքն ու փաստերի, փաստաթղթերի նենգափոխումը տապալեցին բանակցային գործընթացն ու առիթ դարձան 2020-23 թթ....
Աղբյուր` Panorama.am
16:16
Մենք մեր բառարաններից ու բառամթերքից պետք է վերացնենք «անհնարին է» արտահայտությունը. Բագրատ Սրբազան
«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
16:08
Երիտասարդական ԱԱ. Էդիկ Հարությունյանը հաղթել է Մոլդովայի ներկայացուցչին
Իսպանիայում շարունակում է ընթանալ ըմբշամարտի Աշխարհի Մ20 առաջնությունը։ Հայաստանի հավաքականի 61 կգ քաշային Էդիկ Հարությունյանը դուրս է եկել Մ20...
Աղբյուր` Panorama.am
15:54
Մեր պարտության հիմնական մեղավորները մեր դիվանագիտությունն ու դիվանագետներն են եղել. Դանիելյան
«2020 թվականի պատերազմից հետո թիրախում հայտնվեց զինվորական վերնախավը: Դժվար է չհամաձյնվել այդ մեղադրանքների հետ, սակայն, հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:42
Պատերազմը գետնին է հավասարեցնելու խաղաղության ցանկացած միտում մեր տարածաշրջանում. Գասպարյան
«Ինչպես խուսափել Հարավային Կովկասում նոր պատերազմից»,-Սրբազան պայքար» շարժման  կազմակերպած «Դեպի կայուն և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են դրանից բխող բոլոր հետևանքներով. Մելքոնյան
15:48 07/09/2024

Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են դրանից բխող բոլոր հետևանքներով. Մելքոնյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}