Հատուկ պայման է դրվում բնակչությանն առողջ պահել, ոչ թե բուժել. Ա. Մուրադյան
Համաշխարհային բանկի վարկային ծրագրով երեք տարի առաջ արդիականացված Գավառի բժշկական կենտրոն նախօրեի այցի ընթացքում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ծանոթացել է, թե ինչ ծավալով են օգտագործվում ժամանակակից սարքավորումներն ու ստեղծված հնարավորությունները։ Նա հորդորել է պոլիկլինիկայում առկա երկու ռենտգեն սարքերից շարժականը վերաբաշխել մարզի հիվանդանոցներից մեկին, որտեղ կա դրա խիստ անհրաժեշտությունը։ Այս մասին տեղեկացնում է ԱՆ լրատվական ծառայությունը:
Բուժաշխատողների հետ զրույցի ժամանակ նախարարը հետաքրքրվել է, թե ինչպես են կիրառվում աշխատավարձերի ձևավորման նախարարության կողմից հաստատված չափորոշիչները։ Հանձնարարել է, առաջնորդվելով դրանցով, համամասնորեն բոնուսներ հատկացնել բոլորին` վիրաբույժից ու անեսթեզիոլոգից սկսած մինչև ընդունարանի բուժքույր, մայրապետ ու հարակից ծառայություններ մատուցողներ։
Վերջերս այստեղ աշխատանքի ընդունված սիրիահայ գաստրոէնտերոլոգ Հակոբ Թամիրյանն իր գոհունակությունը հայտնելով թե՛ կենտրոնի հագեցվածության, թե՛ բուժաշխատողների պատպաստվածության առթիվ` սփյուռքահայ իր գործընկերներին կոչ է արել գալ հայրենիքում աշխատելու։
Պատասխանելով լրագրողների հարցերին` նախարարն էլ իր հերթին ընդգծել է. «Մարզային հիվանդանոցների արդիականացման ու կադրերով համալրման գործընթացը, որ շարունակվում է, մեծացնում է բնաչության և բուժաշխատողների վստահությունը համակարգի նկատմամբ»։
Ծանոթանալով Սևանի հիվանդանոցի աշխատանքներին և առկա խնդիրներին` Արմեն Մուրադյանը նշել է, որ թեև այն վերանորոգման, վերազինման ու կադրային հագեցվածության կարիք ունի, սակայն իր տեղակայումով առավել շահեկան վիճակում է և ճիշտ կառավարման դեպքում կարող է ավելի լավ արդունքներ ապահովել։
Սևանի պոլիկլինիկայում նախարարն ընդգծել է, որ պետությունը, կարևորելով առողջության առաջնային պահպանման դերը, հուլիսի 1-ից բարձրացրել է միայն այս օղակի և շտապօգնության ծառայության աշխատակիցների աշխատավարձերը։ Սակայն սա միաժամանակ նոր մոտեցումներ ու նոր պահանջներ է ենթադրում։
«Հատուկ պայման է դրվում բնակչությանն առողջ պահել, ոչ թե բուժել։ Նոր չափորոշիչներով առաջնահերթ են դառնում կանխարգելիչ այցերը։ Ձեզ մոտ հավաքագրված բնակչության հետ մի փոքր ավելի երկար զրուցեք և սիրալիր ու հոգատուր վերաբերվեք։ Նրանց տեղեկացրեք ռիսկային 5 գործոնների մասին, որոնցով պայմանավորված է մեր երկրում արձանագրվող մահերի 90 տոկոսը»,-ասել է Արմեն Մուրադյանը։
Նախորդող հրապարակումներ՝
Դուք իրականացնում եք ոլորտի ծանր ծառայություններից մեկը. Ա.Մուրադյանն այցելել է Սևանի հոգեբուժական հիվանդանոց
Վարդենիսի հիվանդանոցն ունի շենքային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտություն. ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա