«Boeing-777»-ի զոհերի հարազատները կստանան 50 հազարական դոլար
Մալազիական «Boeing-777»-ի զոհերի հարազատներից յուրաքանչյուրը «Malaysian Airlines» ավիաընկերությունից կստանա 50 հազար դոլար նախնական փոխհատուցում: Փոխհատուցման վերջնական գումարը, որն ավիաընկերությունը կվճարի զոհերի հարազատներին, դեռ հայտնի չէ և ավիաընկերության փաստաբանի խոսքով, դեռ երկար ժամանակ կպահանջվի այն որոշելու համար: Ավելի վաղ ավիաընկերությունն արդեն 5 հազարական դոլար փոխանցել էր զոհերի հարազատներին:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ` անցած շաբաթվա ընթացքում հնարավոր է եղել ճանաչել ևս 21 դի և այս պահի դրությամբ զոհերից միայն 23-ին են կարողացել ճանաչել: Նրանցից 18-ը հոլանդացի են:
Աղբյուրը հիշեցնում է, որ «Malaysia Airlines»-ի Ամստերդամ - Կուալա-Լումպուր չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել էր հուլիսի 17-ին Ուկրաինայի արևելքում, ինչի հետևանքով 298 հոգի զոհվել էր: