Իտալական մամուլ. Հռոմը երկընտրանքի առաջ՝ լինել Ադրբեջանի, թե՞ Եվրոպայի հետ

Իտալական News.panorama.it կայքն անդրադարձել է  Եվրոպայի հետ Ադրբեջանի հարաբերություններին և այդ հարցում Իտալիայի դիրքորոշմանը։ Այդ համատեքստում հեղինակ Աննա Մացցոնեն նաև անդրադառնում է ԼՂ հակամարտությանը։ Հոդվածը ստորև ներկայացնում ենք թարգմանաբար։

Ադրբեջանի նախագահը թվիթել է, որ պատրաստ է պատերազմել Հայաստանի դեմ և ասում է, որ Իտալիայի կառավարությունն իր հետ է: Ինչո՞ւ մինչ այժմ ոչ ոք դա չի ժխտել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արժանացել է առաջին «դիկտատոր 2.0» մրցանակի: Աննախադեպ է, որ մի պետության ղեկավարը սպառնա պատերազմ հայտարարել մեկ այլ պետության թվիթի միջոցով: Բայց մարդը սատանայից մի քիչ ավելի գիտի, և նրա թվիթերի էջը միայն անգլերեն է` միջազգային հանրության, այլ ոչ թե իր հպատակների (Ադրբեջանում «քաղաքացի» հասկացություն գոյություն չունի) հետ խոսելու համար:

Համաձայն նրա, վերջերս Հռոմ կատարած իր այցի ժամանակ գտել է նոր «ընկերներ», որոնք պատրաստ են աջակցել իր դիրքորշմանը Լեռնային Ղարաբաղի հարցում, չնայած այդ կապակցությամբ ԵՄ մոտեցումներին: Արտաքին գործերի նախարար Ֆեդերիկա Մոգերինին առայժմ լուռ է այս առնչությամբ` զարմանք առաջացնելով Բրյուսելում, որտեղ հարց է առաջացել, թե ում կողմից է Իտալիան: Հարցը փոքր նշանակության չէ, հաշվի առնելով, որ Մատեո Ռենցին նամակով դիմել է Ժան Կլոդ Յունկերին` ԵՄ արտաքին հարցերի հանձնակատարի բարձր պաշտոնի համար ներկայացնելով հենց Ֆեդերիկա Մոգերինիի թեկնածությունը:

Բայց փորձենք հասկանալ, թե խոսքը ինչի մասին է: Հայաստանի և Ադրբեջանի միջև «սառեցված պատերազմը», որտեղ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է վեճի կենտրոնը, մի կտոր հող հարավկովկասյան լեռների միջև` բնակեցված մեծամասամբ քիստոնյա բնակչությամբ, որն իրեն խորապես հայ է զգում:

Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում պատերազմը սկսվել է 80-ականների վերջին և ավարտվել (ավելի ճիշտ` սառեցվել) 1994թ. մայիսին, որի հետևանքն է 1 մլն-ից ավելի փախստականներ և հազարավոր զոհեր: Այդ ընթացքում Խորհրդային Միության փլուզումից հետո 2 երկրները դարձան անկախ հանրապետություններ։

Գոյություն ունի ժողովրդավարական մի հանրապետություն` Հայաստան և մի դաժան բռնատիրություն Ադրբեջան՝ ծպտված որպես հանրապետություն: Քիստոնյա և աղքատ հանրապետություն` Հայաստան, հարուստ և իսլամական հանրապետություն` Ադրբեջան: Բաքուն տեղակայված է գազի և նավթի պաշարների վրա, որը և հանդիսանում է Ալիևների դինաստիայի հաջողության գրավականը, որոնք արդեն տասնյակ տարիներ շարունակ իշխում են երկիրը տեռորի միջոցով, լռեցնելով երգչախմբից դուրս ցանկացած ձայն:

Ադրբեջանում ընդդիմությունը նման է պանդայի` վերացման եզրին գտնվող տեսակի: Նրանք, ովքեր դեռ ողջ են, բոլորը գտնվում են բանտում: Խոսքի ազատությունը երազանք է: Լրատվամիջոցները վերահսկվում են ռեժիմի կողմից, և միջազգային կազմակերպություններն ամեն օր դատապարտում են մարդու և քաղաքացիական ամենատարրական իրավունքների ոտնահարումները: Նույն Եվրոպան շատ անգամ դեմ է արտահայտվել Ալիևների ռեժիմին:

Օրերս Քեթրին Էշթոնը մամուլի հաղորդագրություն է հրապարակել, որտեղ ասվում է. «Սարսափելի է այն փաստը, որ ևս մեկ մարդու իրավունքների կարևոր պաշտպան Ռասուլ Ջաֆարովը ձերբակալվել է Ադրբեջանում»,- և ավելացնում, - «շարունակում ենք անհանգստանալ տարածաշրջանի անվտանգության իրավիճակով և հիշեցնում ենք Լեռնային Ղարաբաղի հետ կապված 2014թ. օգոստոսի 3-ի մեր հայտարարությունը: Մենք վստահ ենք, որ քաղաքացիական հասարակությունը կենսական դեր ունի հիմնարար ազատությունների պաշտպանության գործում, մասնավորապես` հակամարտությունների ժամանակ: Սա էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բառոզոյի ուղերձը նախագահ Ալիևին` իր 2014թ. հունիսի 14-ին Ադրբեջան կատարած այցի ժամանակ»:

Բառոզոյի կողմից վերջերս վերահաստատած ԵՄ դիրքորոշումը վերջին տարիների ընթացքում չի փոխվել: Եվրոպական հանձնաժողովի նախագահը Լեռնային Ղարաբաղի ստատուսքվոն որակել է անընդունելի և նշել, որ հրադադարից 20 տարի անց «խաղաղությունը մնում է դեռևս անհասանելի»` կոչ անելով «Հայաստանին և Ադրբեջանին սկսել բանակցություններ խաղաղության համաձայնության հասնելու համար»:

Եվրոպան ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Ադրբեջանի կողմից է, և իր ակտիվ ներդրումն ունի Մինսկի խմբի շրջանակներում (ԵԱՀԿ հաստատություն, որը համանախագահում են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը և այն ներառում է այլ պետություններ, այդ թվում` Իտալիան), որպեսզի հակամարտության կարգավորման լուծում գտնի ոչ թե զենքի, այլ` բանակցությունների միջոցով: Ամեն ինչ պարզ է: Եվրոպական մոտեցումը բյուրեղյա պարզություն ունի, ինչպես նաև ռուսականը, ֆրանսիականը և ամերիկյանը: Վլադիմիր Պուտինը հրավիրել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին Սոչի` բանակցությունների նոր փուլի համար, որպեսզի կանխի սահմանի երկայնքով վերջին օրերի բախումները, որոնք լի են նոր պատերազմի հանգեցնելու վտանգով, ինչն էլ ավելի կապակայունացնի տարածաշրջանը:
Սակայն, ըստ Ադրբեջանի ռեժիմի Իտալիան (որը ստանձնել է Եվրամիության վեցամսյա նախագահությունը) լքել է Եվրոպայի ընդունած չեզոք դիրքորոշումը Ալիևների կողքին գտնվելու համար: Ադրբեջանի նախագահը վերջերս այցով եկել էր Հռոմ: Բաքվի հետ Իտալիան ունի այրվող բաց հարց` TAP-ը, (Տրանսադրիատիկ մեգագազամուղ), որը ադրբեջանական գազը պետք է հասցնի Պուլիայի ափեր:

Սակայն իր հռոմեական արձակուրդների ժամանակ Ալիևը Իտալիաի կառավարության ղեկավար Մատեո Ռենցիի հետ բացի TAP-ից հանդիպել է մեկ այլ նպատակով ևս (պայմանագիր, որն ի դեպ ստորագրվել է Նախորդ վարչապետ Էնրիկո Լետտայի կողմից իր կառավարության անկումից մի քիչ առաջ), այն է` կորզել Իտալիայի հետ համատեղ քաղաքական հայտարարություն` հետագայում այլ երկրներում գովազդելու համար, որտեղ ադրբեջանական ռեժիմը մուտք չունի և վայելում է շատ վատ համբավ։

Մեր դիվանագետները սկսում են աշխատել համատեղ տեքստի վրա, բայց Ալիևը սովոր չէ սպասել: Իտալիայից մեկնելուց անմիջապես հետո Հռոմում Ադրբեջանի դեսպանության պաշտոնական կայքում տպագրվում է համատեղ հայտարարության նախագծի ադրբեջանական տարբերակը՝ ներկայացնելով այն որպես վերջնական հայտարարություն:

Տեքստում ասվում է, որ «Իտալիան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»: Ինչը թարգմանաբար նշանակում է, որ Իտալիան «անսպասելիորեն» փոխել է իր դիրքորոշումը ԵՄ և ԵԱՀԿ-ի հետ կապված:

Թեև նախագիծը որպես ընդունված ներկայացնելը` բացահայտ սուտ է, այնուամենայնիվ, և հենց սա է այս հարցի լուրջ ու անհանգստացնող կողմը, արտգործնախարարությունը լուռ է և որևէ ժխտում չի ներկայացնում: Պաշտոնյաները, որոնք զբաղվել են տեքստի մշակմամբ, հայտարարում են, որ դեռևս աշխատում են դրա վրա, սակայն ոչ ոք չի համարձակվում բարձրաձայնել ադրբեջանցիների սուտը: Ոչ մի արձագանք նախարար Ֆեդերիկա Մոգերինիի կողմից: Վարչապետ Ռենցիի կողմից` նույնպես ոչ մի արձագանք:

Հայտնի է, որ հազար անգամ կրկնած սուտը` կարող է վերածվել ճշմարտության: Այսպիսով, մի քանի օր առաջ ազգային հայտնի թերթերից մեկը հրապարակել է «Բաքուն Լեռնային Ղարաբաղի հարցում վայելում է Իտալիայի լիակատար աջակցությունը» խորհրդանշական վերնագրով մի հոդված: Թվում է, թե պետք է հետևեր Ֆեդերիկա Մոգերինիի բուռն ու զայրույթով լի արձագանքը, սակայն` և ոչ մի բառ արտգործնախարարության կողմից, և սովորական պաշտոնյաները հայտարարում են, որ դեռևս աշխատում են համատեղ հայտարարության վրա, կարծես խնդիրը փիլիսոփայական քարի հայտնաբերումն էր:

Այս պահից բարդանում է մեր վիճակը Եվրոպայում: Մենք ունենք արտգործնախարար, որ հավակնում է ԵՄ դիվանագիտության Բարձր ներկայացուցչի պաշտոնին, որը չի արձագանքում Ադրբեջանի նման պահվածքին և ով լուռ է, երբ ադրբեջանական ռեժիմը թելադրում է մեր կառավարությանը և ողջ աշխարհին մեզ ներկայացնում որպես իր լավագույն բարեկամ:

Մի խոսքով, անհրաժեշտ է, որ Իտալիայի կառավարությունն իր դիրքորոշումը հայտնի հստակ և միանշանակ ձևով: Հարցը պարզ է. մենք Եվրոպայի՞ հետ ենք, թե՞ նախընտրում ենք լինել աշխարհի ամենադաժան դիկտատուրաներից մեկի կողքին: TAP գազամուղը և էկոնոմիկան ոչ մի կապ չունեն: Խնդիրը բացարձակապես քաղաքական է, ինչպես սովորեցնում է Մեծ Բրիտանիան, որն արդեն տարիներ Ադրբեջանի տնտեսական լավագույն գործընկերներից է, բայց նաև չի կորցնում իր հնարավորությունը` Բաքվի ռեժիմին հստակ դատապարտելու մարդու և քաղաքացիների իրավունքների ոտնահարման համար:

Բավարար կլիներ ֆեդերիկա Մոգերինիի կողմից մի ակնարկ, մի բառ, որը վերջ կդներ ամբողջ խնդրին, որը հմտորեն կառուցվել է ադրբեջանական քարոզչության կողմից: Բայց ոչ, արտգործնախարարությունը, կարծես թե, արդեն փակվել է արձակուրդների համար: Իսկ ադրբեջանցիները չարախնդում են «իրենց նոր ընկերներով»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}