Դմիտրի Պեսկով. Ռուսաստանը փորձում է լիցքաթափել իրավիճակը
Ռուսաստանը փորձում է լիցքաթափել իրավիճակը,-այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այդ մասին տեղեկանում ենք մեր գործընկեր, «Արմնյուզի» տնօրեն Արտակ Ալեքսանյանից:
Պեսկովը նաև հայտարարել է. «Շատ բանի մի սպասեք, բայց Ռուսաստանը կփորձի անել ամեն հնարավորը»:
Տեղեկացնենք, որ այսօր Սոչիում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ: Նախատեսվում է, որ վաղը կեսօրին կկայանա նախագահների եռակողմ հանդիպում:
Նախորդող`
Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ քննարկվել են ԼՂ կարգավորմանը վերաբերող հարցեր
Սոչիում մեկնարկել է Սարգսյան-Պուտին հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան