Ադրբեջանի նախագահ. Ղարաբաղյան հակամարտությունը բավականին ձգձգվել է
ՌԴ նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ղարաբաղյան հակամարտությունը բավականին ձգձգվել է և խնդիրը լուծում է պահանջում:
Ըստ աղբյուրի, ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների օրակարգում քննարկման թեմա են նաև երկկողմ և տարածաշրջանային մի շարք հարցեր:
«Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները մեծ թափով զարգանում են: Մենք պարբերաբար կապ ենք պահպանում ինչպես մեր մակարդակով, այնպես էլ՝ կառավարությունների: Երկու երկրների միջև զարգանում են տնտեսական, հումանիտար կապերը, իսկ մի քանի այլ ոլորտներում կա ակտիվ համագործակցություն», -հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Վ. Պուտինը առաջարկել է հանդիպման ընթացքում նաև քննարկել «հին խնդիրները», որոնք վերաբերում են ԼՂ հակամարտության կարգավորմանը:
«Իհարկե մենք կքննարկենք նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, որը արդեն շատ է երկարաձգվել և լուծում է պահանջում», - իր հերթին ասել է Ադրբեջանի ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է